Նարե.
Բարև Ձեզ: Սեպտեմբեր ամսից աշխատում եմ Ա/Ձ-ում, դեկտեմբերին ընդունվել եմ դպրոցում աշխատանքի 0.5 միավորով և 2 աշխատանքը միասին համատեղել եմ։ Հուն. 14-ին ֆիզ. արձակուրդ եմ գնալու: Ուզում եմ իմանալ, եթե ֆիզ. արձակուրը ձևակերպվի Ա/Ձ-ից՝ հնարավո՞ր է դպրոցի աշխատանքից դուրս մնալ։
Դպրոցի աշխատատեղը չեք կորցնի։ Ֆիզ․արձակուրդ գնում են հիմնական աշխատավայրից։
Դպրոցին ևս ներկայացրեք բյուլետենը, որ հաշվի առնեն որպես օրենքով հասնող ժամանակահատված ու խնդիր չի լինի, հիմք ունենան: