Աշխատանք համատեղությամբ, թե՞ արտաժամյա աշխատանք

Գայանե:

Բարև ձեզ: Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մի հարց՝ եթե նույն հիմնարկում հիմնական աշխատանքից բացի կատարում են ուրիշ աշխատանք, այդ դեպքում գրվու՞մ է համատեղությամբ պայմանագիր, թե՞ արտաժամյա:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Հերմինե

Հիմնական և համատեղությամբ աշխատանքի համար նույն գործատուի մոտ կնքվում են 2 առանձին աշխատանքային պայմանագրեր, առանձին ժամերով և պայմաններով, այնպես որ երկուսի ընդհանուր աշխատանքային ժամերը չգերազանցեն օրական 12 ժամը:

Զոյա

Հարգելի Գայանե, եթե հիմնական աշխատանքը կատարվում է լրիվ աշխատաժամանակով` այդ դեպքում այլ աշխատանքը դիտարկվում է արտաժամ, իսկ նույն հիմնարկում մի քանի աշխատանքի դեպքում էլ չի դիտարկվում համատեղություն:

Ալլա

Եթե աշխատանքների բնույթը տարբերվում է, ապա պետք է համարել դա համատեղությամբ աշխատանք, իսկ եթե նույն աշխատանքն է կատարվում, ուղղակի ծավալներն են ավելացել, ապա պետք է համարել արտաժամյա:

Անահիտ

Դիտարկել որպես համատեղություն, կնքել երկու տարբեր պայմանագրեր, առանձին ժամերով և պայմաններով:

Ներսես

Եթե ուրիշ աշխատանք է կատարում, ապա առանձին պայմանագիր պետք է կնքվի:

Tigran

Դա կդիտվի որպես արտաժամյա, համատեղության դեպքում պետք է փաստաթղթային ամրագրում տրվի:

Karine

Հիմնական աշխատանքից բացի այլ աշխատանք կատարելու դեպքում ձևակերպեք համատեղություն, որը 4 ժամից ավել չի կարող լինել։