Յուրի.
Բարև ձեզ: 2009 թվականից աշխատում եմ Երևան քաղաքում, ԱՁ մոտ: Նա ասել է, որ ինձ գրանցել է որպես աշխատող և ամեն ամիս սոց. վճարումներ է կատարում: Ես լուրջ կասկածներ ունեմ, որ նա ստում է: Խնդրում եմ ասացեք, ես ինչպե՞ս և որտեղի՞ց կարող եմ ճշտել` արդյոք նա մուծումներ կատարում է, արդյոք իմ ստաժը ավելանում է: Աշխատում եմ Երևանում, բայց գրանցված եմ ՀՀ այլ քաղաքում: Նախապես շնորհակալություն:
Հարգելի Յուրի,
անձնագրով և սոց քարտով մոտենում եք սոցապ ծառայություն և պահանջում եք տեղեկանք ձեր հաշվին վճարած սոց. վճարների մասին: