Աշխատանքի ընդունում

Անի.

Խնդրում եմ ինձ ասեք, եթե աշխատանքային պայմանագիր այսուհետ կարող ենք չկնքել, ուրեմն հրամանի մի օրինակ անպայման պետք է տանք աշխատողին, հրամանի մեջ էլ պետք է անպայման լինի աշխատողի ստորագրությունը. հակառակ դեպքում աշխատողը փաստացի ապացույց չունի, որ աշխատում է տվյալ հիմնարկում: Հրամանի ձևը փաստորեն պե՞տք է փոխել ու մի օրինակ տալ, խնդրում եմ օգնեք կողմնորոշվեմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
12 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արփինե

Անի ջան, ինչի՞ց ես ենթադրել, որ պայմանագիր պետք չէ: Պայմանագիրը պարտադիր է, հրամանը նույնպես:

Վիկտորյա

Հարգելի գործընկեր, համաձայն ԱՊՏ ներկայացուցիչների, աշխատանքային պայմանագիրը և հրամանը ունեն նույն իրավական ուժը, հետևաբար գործատուն կարող է կնքել կամ աշխ. պայմանագիր, կամ ընդունել հրաման, կամ երկուսը միասին:
Ինչ վերաբերվում է Անիի հարցին, ապա նշեմ, որ համաձայն ԱՕ 5 հոդվածի “4. Գործատուի ընդունած ներքին և անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում այդ ակտի մասին համապատասխան անձանց պատշաճ կարգով իրազեկելու պահից, եթե այդ իրավական ակտերով այլ ժամկետ նախատեսված չէ: Աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի մեկ օրինակը հանձնվում է աշխատողին այն ընդունելուց հետո` երեք օրվա ընթացքում”:
“պատշաճ կարգով իրազեկել” մշանակում է, որ զուտ ձեր ապահովության համար տվեք աշխատողին հրամանի իր օրինակը և պահանջեք, որպիսի նա ստորագրի ստանալու մասին:

Nata

Անի ջան կարևորը հրամաննա ,բայց եթե պայմանագիր չես կնքում պետքա գոնե պաշտոնի անձնագրեր կամ հրահանգներ ունենաս ,որին ստորագրությամբ ծանոթացնես աշխատողին,ու կարողես այդ դեպքում պայմանագիր չկնքել,իսկ հրամանում պետք է տակը գրվի հրամանը ստացա ու աշխատողը ստորագրի կողքը և մի օրինակ տաս իրեն.

Nata

Բոլոր դեպքերում հրամանին են ուշադրություն դարձնելու 84 հոդվածում գրված կետերը ներառի հրամանի մեջ,կամ եթե պաշտոնի հրահանգ չունես ու ուզում ես միայն հրամանով ընդունել.ապա պարտադիր հրամանիտ մեջ նշի գործառույթները աշխատողի և մնացածը այս դեպքում հրամանտ ուղղակի կդառնա ծավալուն.

նարինե

Հրամանի ոչ թե մեկ օրինակն եք տալիս աշխատողին, այլ տալիս եք կրկնօրինակը, այդտեղ տպագրական սխալ է եղել, հրամանը լինում է մեկ օրինակից և աշխատողին տալիս եք կրկնօրինակը:

MIkael

Միանշանակ երկուսն ել պարտադիր են: Նայեք ԱՕ 14 հոդվածի 1 մասը և 84 հոդվաժի 12 ենթակետը:

Նաիրա

Եվ աշխատանքային պայմանագիր պետք է կնքեք, և աշխատանքի ընդունման հրաման կազմեք:Կարդացեք ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ
«Հոդված 169.5. Առանց աշխատանքային պայմանագրի աշխատող պահելը

Առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրի աշխատող պահելն առաջացնում է`
տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:
Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ մեկ տարվա ընթացքում, առաջացնում է`
տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:»:

MIkael

հետ, բաց եմ թողել:

Սաթեն

Խնդրում եմ եթե կարող եք ինձ անհատական իրավական ակտի օրինակ ուղարկեք saten00 շնիկ mail.ru

Լիլիթ

Խնդրում եմ ինձ նույնպես ուղարկեք աշխատանքի ընդունման իրավական ակտի ձև:

Arevik

Խնդրում եմ ինձ նույնպես ուղարկեք աշխատանքի ընդունման իրավական ակտի ձև arev-shakhyan շնիկ mail.ru :

Mery

Խնդրում եմ ինձ նույնպես ուղարկեք աշխատանքի ընդունման իրավական ակտի ձև: