Գայանե.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել: Հարցս հետևյալն է.
Աշխատակցուհին ընդունվել է աշխատանքի 11.11.2002թ-ին: Վերջին անգամ արձակուրդ է գնացել 01.08.2011թ-ին և գրել է դիմում սեպտեմբերի 1-ից աշխատանքից ազատելու վերաբերյալ:
Նրա 1 օրվա միջին աշխատավարձը կազմում է 1716 դրամ: Կազմակերպությունն աշխատում է 5-օրյա աշխատանքային գրաֆիկով: Արդյո՞ք պետք է վճարել վերջնահաշվարկ և եթե այո, ապա որքա՞ն:
Նախապես շնորհակալ եմ:
Հարգելի Գայանե, այստեղ հարց է առաջանում` արդյո՞ք Ձեր աշխատակիցը վերցրել է մինչև 01.09.2011թ.ի իր ամբողջ հասանելիք ամենամյա արձակուրդային օրերը: Եթե ոչ, իհարկե պետք է վճարել վերջնահաշվարկ:
Շնորհակալ եմ, այո, նա ամբողջությամբ օգտվել է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդային օրերից: