Աշխատանքից ազատում փորձաշրջանի ընթացքում

Սերոժ.

Բարև ձեզ: Արդյո՞ք աշխատողը փորձաշրջանի ընթացքում կարող է աշխատանքից ազատվել 3 օր առաջ գործատուին ծանուցելով, թե՞ պետք է պահպանվեն ծանուցման ընդհանուր ժամկետները։ Շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Knarik

Փորձաշրջանի ընթացքում աշխատողի հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր, որի մեջ նշվում է աշխատանքից ազատվելու պայմանները, եթե նշված է 3 օր առաջ գործատուին ծանուցելով` նորմալ է :

Ալլա

ԱՕ Հոդված 91.Փորձաշրջանը աշխատանքային պայմանագիր կնքելիս
1. Աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվել փորձաշրջան: Այն կարող է սահմանվել գործատուի ցանկությամբ նախատեսված աշխատանքին (պաշտոնին) աշխատողի համապատասխանությունը ստուգելու նպատակով, կամ աշխատանքի ընդունվողի ցանկությամբ առաջարկվող աշխատանքին (պաշտոնին) իր համապատասխանությունը որոշելու համար: Փորձաշրջանի մասին պայմանները պետք է սահմանվեն աշխատանքային պայմանագրով:
2. Փորձաշրջանի ընթացքում աշխատողն ունի բոլոր իրավունքները և կրում է բոլոր պարտականությունները, որոնք սահմանված են սույն օրենսգրքով, այլ օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով:
Հոդված 93.Փորձաշրջանի արդյունքները
2. Եթե փորձաշրջանը սահմանվել է աշխատանքի ընդունվողի ցանկությամբ առաջարկվող աշխատանքին (պաշտոնին) իր համապատասխանությունը որոշելու համար, ապա փորձաշրջանի արդյունքները գնահատում է աշխատողը: Փորձաշրջանի ընթացքում աշխատողն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը այդ մասին երեք օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին:

Tigran

Փորձաշրջանի ընթացքում աշխատողն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը` այդ մասին երեք օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին:

Արա

Ծանուցման կանոնները աշխատողի կողմից պահպանելը ճիշտ է, իսկ 3 օրը վերաբերվում է գործատուին, ով կարող է ազատել աշխատողին փորձաշրջանը չանցնելու կապակցությամբ՝ ծանուցելով 3 օր առաջ:

Հերմինե

Համաձայն ՀՀ ԱՕ 93 հոդվածի 2-րդ մասի Փորձաշրջանի ընթացքում աշխատողն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը` այդ մասին երեք օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին: