Աշխատանքից ազատում հղի կնոջը

Lilit.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք` հնարավո՞ր է արդյոք ազատել աշխատանքից հղի կնոջը 24 շաբաթական հղիության ժամանակ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Թերեզա

Լիլիթ ջան, համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի Հոդված 117 հղի կանանց չի կարելի աշխատանքից ազատել հղիության ողջ ժամանակահատվածում:

LENA

ՀՀ ԱՕ 114 հ, կետ 2.1
Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է հղի կանանց հետ հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիս լրանալը:

Լիլիթ

Հնարավոր է, կազմակերպության լուծարման դեպքում:

Ashot

Ոչ:

մարինա

Հարգելի Լիլիթ, համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի հոդված 114. կետ 2.1 աշխատանքային պայմանագիրը լուծելու արգելք է հանդիսանում հղի կանանց հետ, հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծծնդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը:

LENA

Կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման) հետևանքով աշխատանքային պայմանագիրը լուծելիս չեն կիրառվում 114 հոդվածի 1-ին մասով կետ 2.1-ով նախատեսված սահմանափակումները:

Garik

Աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով աշխատանքից ազատելը աշխատանքային պայմանագրի լուծման ինքնուրույն հիմք է և այն չի հանդիսանում գործատուի նախաձեռնություն: