Աշխատանքից ազատում երեխայի խնամքի արձակուրդի ընթացքում

Մարի․

Բարև ձեզ։ Ես հիմա երեխայի խնամքի արձակուրդում եմ, բալիկս 5 ամսական է։ Ինձ բանավոր տեղեկացրել են, որ հաստիքս կրճատվելու է ֆինանսական դժվարությունների պատճառով։ Կարո՞ղ է գործատուն ինձ հեռացնել աշխատանքից խնամքի արձակուրդի ընթացքում։ Եթե այո, փոխհատուցում նախատեսվա՞ծ է։ Եթե ոչ, ապա ե՞րբ կկարողանա` բալիկի 1 տարեկան, թե՞ 3 տարեկան դառնալուց հետո։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Gevorg Grigoryan

Հարգելի Մարի, համաձայն ԱՕ, եթե գործատուն ազատում, կրճատում և այլ հանգամանքի բերումով աշխատակցին ազատում է աշխատանքից, ապա Ձեզ պետք է առնվազն 1 ամսվա միջին աշխատավարձի չափով փոխհատուցեն, քանի որ Ձեր պատճառով չի եղել կրճատումը: Մյուս կարևոր հանգամաքը. Նրանք իրավունք չունեն Ձեզ բանավոր տեղեկացնեն կրճատման մասին, այլ պետք է գրավոր ներկայացնեն: Մնացած հարցերի դեպքում կարող եք զանգահարել սոց 114 համարին /անվճար է/։

Tigran

հոդված 114-ում արձակուրդ բառը օգտագործված է լայն իմաստով, դա ձեզ էլ է վերաբերում,
ԱՕ հ,114
1. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է 1) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում, բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված դեպքերի.
2) աշխատողի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում.
2.1) հղի կանանց հետ հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը.
2.2) երեխային փաստացի խնամող՝ արձակուրդում չգտնվող անձի՝ մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում, բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ կետերով նախատեսված դեպքերի.

հաստիքի կրճատման դեպքում գրավոր ծանուցելը պարտադիր է,դրա համար էլ բանավոր են ասել,
ԱՕ հ.115
1. Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան երկու ամիս առաջ:

Մարի

Շնորհակալ եմ։ Իսկ իմ դեպքում այլ հաստիքով ապահովելու պարտականություն ու՞նի գործատուն։ Եթե այո, ապա ո՞ր հոդվածն է։

Tigran

ԱՕ հ. 113

3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը գործատուն կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից:
Գործատուի մոտ համապատասխան հնարավորությունների բացակայության դեպքում պայմանագիրը լուծվում է առանց աշխատողին այլ աշխատանք առաջարկելու:

հ.113
1. Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը 1) գործատուի լուծարման (գործունեության դադարման), պետական հաշվառումից հանվելու, նոտար գործատուի դեպքում՝ պաշտոնից ազատվելու դեպքերում.
2) աշխատանքի ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում.

Սիլվա

Ավելացնեմ, որ նախատեսված ժամկետները չպահպանելու դեպքում գործատուն պարտավոր է  աշխատողին վճարել տուժանքծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար, որը հաշվարկվում է հիմք ընդունելով  աշատողի միջին օրական  աշատավարձի չափը, այսինքն, եթե ծանուցվել է բանավոր, գործատուն պարտավոր է հատուցել ձեզ երկու ամսվա միջին աշխատավարձ (աշխ․ օր, հ 115, կետ 2)։