Աշխատանքից ազատում` գործատուի նախաձեռնությամբ

Գործատու.

Ես գործատու եմ: Իմ աշխատողի հետ կնքել եմ 3 ամսյա աշխատանքային պայմանագիրը, որից հետո տեղեկացել եմ, որ նա հղի է: Իրականում նրա ծառայությունների կարիքը չունեի, այլ միայն օգնելու համար 3 ամսով ընդունել էի աշխատանքի, թեև նախկինում ինձ մոտ աշխատել է, հետո աշխատանքային պայմանագիրը դադարեցվել է: Ընթացքում մի երեխա էլ էր ունեցել, օրենքով ամեն ինչ վճարել էի, մինչև 3 տարեկանների խնամքի համար ամեն ինչ տրամադրել էի, հետո օրենքով ազատել էի: Երկար շամանակ չէր աշխատում, խնդրեց, որ 3 ամսով ընդունեմ: Ընդունեցի, հետո 2 ամիս անց ներկայացրել է ֆիզ. արձակուրդ գնալու դիմում, և գնացել է ֆիզարձակուրդ: Արդեն երեխան մեկ տարեկանից ավելի է, ու նա շարունակ ինձանից տեղեկանքներ է ուզում, որ աշխատում է ինձ մոտ, բայց գտնվում է ֆիզարձակուրդում` սոց. ապ. ներկայացնելու, տարբեր ծառայություններից օգտվելու և այլնի համար, արձակուրդ է ուզում և այլն: Իրականում ես նրա ծառայությունների կարիքը չունեմ, խնդրել է ընդունել աշխատանքի 3 ամսով, հետո իմացել եմ, որ հղի է, չեմ առարկել, բայց շարունակ խանգարում է տեղեկանքներ պահանջելով և հետո էլ հավանաբար աշխատատեղը վերականգնելու համար: Հավանաբար` օրենքին լավ տեղյակ չեմ, ու բարությունս շարունակվում է չարաշահվել:

Խնդրում եմ, խորհուրդ տվեք, ինչպե՞ս կարող եմ նրան ազատել աշխատանքից այս պահին կամ հետագայում, որպեսզի խնդիրներ չունենամ:

Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մանուշակ

Եթե ներկայացրել է հղիության բուլետեն, ապա դուք չէք կարող ազատել նրան աշխատանքից՝ անկախ այն բանից, թե դուք ունեք նրա կարիքը, թե ոչ, եթե իհարկե նա այդ բուլետենը ներկայացրել է աշխատանքային պայմանագրի դեպքում, իսկ տեղեկանք տանելու իրավունք ունի նա, նրան կարող եք ազատել միայն 3 տարեկան երեխայի արձակուրդը լրանալուց հետո, եթե չներկայանա աշխատանքի:

Գարիկ

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն աշխատանքային պայմանագրի լուծման հիմք է հանդիսանում պայմանագրի գործողության ժամկետի լրանալը, իսկ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111-րդ 4-րդ կետի համաձայն՝

Եթե աշխատողը չի ծանուցել գործատուին որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին և պայմանագրով նախատեսված վերջին աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրը դուրս չի եկել աշխատանքի, ապա պայմանագիրը համարվում է լուծված, և գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ այդպիսի պահանջ ներկայացվելու օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում:

Օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն Նպաստը տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի` սույն օրենքով սահմանված օրերի համար, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիրը լուծելը (աշխատանքից ազատվելը), որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը (անկախ լուծվելու հանգամանքից), կամ օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեության դադարեցումը կամ նոտարի պաշտոնավարման ավարտը (գործունեության դադարեցումը):