Աշխատանքից ազատում

Աննա.

Հարգելի կոլեգաներ, ես գիտեմ, որ աշխատակցի ազատման անհատական հաշվետվությունը սոց ուշացնելու դեպքում վարչական տուգանք է նախատեսվում: Ինչ խորհուրդ կտաք հնարավոր է աշխատակցի ազատումը ձևակերպել մի քանի օր ավելի ուշ և ճշգրտել եկամտահարկի և սոցի հաշվետվությունները????

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարինե

Աշխատանքից ազատելու դեպքում պետք է այն հրամանագրքում ամրագրված լինի, գրանցված լինի պայմանագրերի գրանցամատյանում եւ կատարված ու վճարված լինի վերջնահաշվարկ, որի համար էլ սոցն ու եկամատահարկն պետք է հաշվարկվի ու փոխանցվի: Եթե այս ամենը չի կատարվել իհարկե կարող եք, բայց վերջնահաշվարկը պետք է այդ օրով կատարվի: Բայց առանց այս ամենի չգիտեմ ոնց կարելի է մարդուն ազատել աշխատանքից: Անհատական հաշվետվության ներկայացման ժամկետը 2 ամիս է հաշված ազատման օրվանից, արդյոք անցել է այդ ժամկետը:

Մանուշ

Հարգելի Աննա , լիովին համամիտ եմ Մարինեի հետ, եթե չլիներ հրամանագրքում և գրանցամատյանում ամրագրելու պահը , ապա,դուք կարող էիք ձեր առաջարկած տարբերակով վարվել`ներկայացնելով ճշգրտված հաշվետվություններ…