Աշխատանքը թերի է կատարվել

Արմինե.

Բարև ձեզ: Եթե սկսնակ աշխատողը չի կատարել կամ թերի է կատարել իր աշխատանքը (հաշվապահություն), բայց կազմակերպությունը չի կրել նյութական վնաս՝ միայն բացակա կամ թերի թղթաբանություն և հետագայում ստումգումների արդյունքում բացահայտվում է ու տվյալ անձին տուգանում կամ այլ պատասխանատվության են ենթարկում (իր անունով սեփականություն չունի): Ինչպե՞ս են վարվում, կա՞ պատասխանատվության որոշակի գումարային շեմ կամ մեղմացուցիչ հանգամանք։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Թերի կատարելու դեպքում արդարացում չկա, դա համարվում է աշխատողի մեղքով գործատուին պատճառված վնաս,վնաս որ պատճառվել է մասնագիտական թերացման արդյունքում ու կարող է վնասի հատուցման գումար պահվել,ԱՕ հ.213,հ.113,120: Հաշվի առեք որ հաշվապահական հաշվառումը պատշաճ չվարելու համար սահմանված է վարչական պատասխանատվություն:

Արմինե

Իսկ որքա՞ն է մոտավորապես այդ պատասխանատվության ու վնասի հատուցման չափը(աշխատողը ստանում է նվազագույն աշխատավարձ,սեփականություն չունի և նյութական ֆինանսական վնաս չի կրել կազմակերպությունը,պարզապես պակաս թղթաբանություն)

Ալլա

Նայեք ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ
Հոդված 169. Հաշվապահական հաշվառումը (գրանցումը) խախտումով վարելը, երբ դա կարող է առաջացնել (առաջացրել է) հարկի նվազեցում, կամ հայտարարագիրը, հաշվարկը սահմանված ժամկետում չներկայացնելը
Հոդված 1699. Հաշվապահական հաշվառում չվարելը
Հոդված 16911. Հաշվապահական հաշվառման փաստաթղթերը և այլ տեղեկությունները չպահպանելը

Արմինե

Շնորհակալ եմ, իսկ դա մեկ անգա՞մ է կիրառվում հայտնաբերելուց հետո, թե՞ յուրաքանչյուր տարվա համար առանձին նույն սխալի համար։

Tigran

ԱՕ հոդված 213.
Սույն մասում նշված դեպքերում, եթե աշխատողի պարտքը չի գերազանցում նրա մեկ ամսվա միջին աշխատավարձը, ապա գործատուն իրավունք ունի կատարելու պահումներ, եթե կանխավճարի վերադարձման համար սահմանված ժամկետը լրանալու, հաշվարկային մեխանիկական սխալների հետևանքով կատարված ավել վճարումը կատարելու, կանխավճարի չծախսված և ժամանակին չվերադարձված գումարը վերադարձնելու և աշխատողի հասցրած վնասը հայտնաբերվելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, պահումներ կատարելու մասին ընդունել է համապատասխան իրավական ակտ: Գործատուի պարտքերը մարելու համար աշխատողների աշխատավարձից պահումներ կամ գանձումներ կարող են կատարվել նաև, երբ աշխատողն ազատվում է աշխատանքից մինչև այն աշխատանքային տարվա ավարտը, որի համար նրան տրամադրվել էր արձակուրդ: Այդ դեպքում գանձվում է չաշխատած օրերի համար վճարված գումարը: Այդ օրերի համար գանձումները կատարվում են, եթե աշխատողը աշխատանքից ազատվել է սույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ, 7-րդ, 12-րդ, 13-րդ կետերով, 112-րդ հոդվածի 1-ին մասով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ, 13-րդ կետերով նախատեսված դեպքերում:
3. Չի թույլատրվում աշխատողից պահել կամ գանձել օրենքի սխալ կիրառմամբ հաշվարկված և ավել վճարված աշխատավարձը, բացառությամբ հաշվարկային մեխանիկական սխալների դեպքերի:

Արմինե

Շնորհակալություն արձագանքի համար