Աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մաս

Lusine.

Հարգելի կոլեգաներ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն գրավոր պայմանագիրը հասկանալի է, իսկ ի՞նչ է նշանակում կողմերի համաձայնությամբ, ընդգծում եմ` կողմերի համաձայնությունը, աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը: Եվ վերջապես` ուզում եմ հասկանալ հասկացողությունը` ի՞նչն է մտնում այլ-ի տակ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Պիտակներ՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Gohar

Հարգելի Լուսինե,
Կողմերի համաձայնություն նշանակում է, որ աշխատողը աշխատանքի ընդունվելու մասին դիմումի մեջ գրում է Գործատուին, որ փաստաթղթային ձևակերպումները թողնում է Գործատուի հայեցողության վրա, իսկ պայմանագրի դեպքում կարող է դիմումում գրել խնդրում եմ ինձ հետ կնքել աշխ. պայմանագիր, կամ էլ նրանք բանավոր պայմանավորվում են, թե աշխատողին ընդունելու են հրամանով, թե պայմանագրով: Իրականում սա էական չի և հրամանը (անհատական իրավական ակտը) և պայմանագիրը նույն իրավաբանական ուժն ունեն, արեք այնպես, ինչպես տվյալ ընկերությունում ընդունված է, կամ ձեզ հարմար է: