Աստղիկ.
Բարև ձեզ: Խնդրում եմ մանրամասնել Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի հետևյալ հարցը, թե որ հիվանդությունների դեպքում է պահպանվում աշխատողի աշխատատեղը ու պաշտոնը և ինչքան ժամանակով (նշեմ, որ աշխատողը արդեն 140 օր չի ներկայանում աշխատանքի՝ անաշխատունակության պատճառով):
Կանխավ շնորհակալություն:
Փնտրեք հենց հիվանդության անունով:
Տվյալ դեպքում գործատուն իրավունք է ստանում լուծել աշխատանքային պայմանագիրը, աշխատատեղի պահպանումը տվյալ դեպքում մնում է գործատուի հայեցողությանը:
Մասնագիտական հիվանդության կամ աշխատանքային խեղման պատճառով աշխատունակությունը կորցրած աշխատողի աշխատատեղը և պաշտոնը պահպանվում են մինչև աշխատունակության վերականգնումը կամ հաշմանդամության կարգի որոշումը: Աշխատողի աշխատունակությունը չվերականգնվելու և հաշմանդամության կարգը որոշվելու դեպքում գործատուն օրենքով նախատեսված հիմքերով կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը:
Եթե համապատասխանում է Ձեր խնդրին, ապա պետք է պարտադիր նաև ծանուցել աշխատողին: