Ամալի.
Հարգելի մասնագետներ,
Խնդրում եմ, պատասխանեք հետևյալ հարցերին.
1. Կրտսեր երեխայիս երկուսը լրանալուց հետո մինչև երեք տարեկան ժամանակահատվածը արձակուրդում գտնվելը ստաժ համարվու՞մ է, թե՞ ոչ։ Կրտսեր երեխայիս հետծննդյան արձակուրդից հետո վերադարձել եմ հիմնական աշխատանքիս, 1 տարի աշխատելուց հետո, երբ դեռ երկու տարեկանը չէր լրացել, նորից արձակուրդ եմ վերցրել մինչև երեխայիս 3 տարին լրանալը։ Տվյալ հաստատությունում հիմնական աշխատող եմ եղել 10+ տարվա ստաժով։
2. Ասպիրանտուրայում սովորելու տարիները ստաժ համարվո՞ւմ են, եթե տվյալ ժամանակահատվածում որևէ տեղ գրանցված աշխատող չէ տվյալ անձը։
Շնորհակալություն։
1, Այո համարվում է։
1, Այո համարվում է , ոնց որ և ուսման տարիները։
Այո, երեխայի մինչև երեք տարեկան ժամանակահատվածը արձակուրդում գտնվելը համարվում է ստաժ: Ուսման տարիները, այդ թվում՝ ասպիրանտուրայում սովորելու տարիները, համարվում են ստաժ:
1. Մինչև երեք տարեկան ժամանակահատվածը արձակուրդում գտնվելը ստաժ համարվում է։
2. Ոնց որ չէ, չգտա դրան վերաբերող դրույթ։
Այո ասպիրանտուրայում սովորելու տարինեը համարվում է ստաժ։
Երեխայի խնամքի արձակուրդի ժամանակահատվածը նույնպես ստաժ է համարվում։
Շնորհակալ եմ։ Եթե կարելի է, խնդրում եմ օրենքի հղում էլ դրեք։ Ես մի քիչ որոնել էի, միայն գտել էի զինվորականանների վերաբերյալ, իսկ երեխայի արձակուրդը՝ միայն մինչեւ երկու տարեկանը։ Որքան հասկացա, պատբերաբար փոփոխվում են կետերը։