Աշխատանքային ստաժի վերաբերյալ

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Ա/Ձ-ն գործում է միկրոյի դաշտում, վարսավիրական ծառայություն է: Հարց 1. Ստաժ համարվու՞մ է, թե՞ ոչ: Հարց 2. Եթե ստաժ չի համարվում, որպես աշխատող գրանցվելու դեպքում ստաժ կհամարվի՞: Հարց 3. Եթե Ա/Ձ-ն գրանցվի որպես աշխատող` ամսական 5 000 դրամ, 3.5% և դրոշմանիշային 1 500, իսկ տարեկան 18 000 վճարելու՞ է, թե՞ ոչ, եթե ամսական 1 500 դրոշմանիշային է վճարելու: Այս հարցը չգիտես ինչու լիարժեք պատասխան չեմ ստանում: Շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Հարց 1. Ա/Ձ-ն որը գործում է միկրոյի դաշտում, ստաժ չի համարվում: Շրջհարկով գործելու դեպքում այդ խնդիրը չկա: Հարց 2. Եթե ստաժ չի համարվում, որպես աշխատող գրանցվելու դեպքում այո, ստաժ կհամարվի: Հարց 3. Եթե Ա/Ձ-ն գրանցվի որպես աշխատող` ամսական 5 000 դրամ, 3.5% սոցվճար՝ եթե վճարող է, և դրոշմանիշային 1 500՝ 100000 դրամ աշխատավարձ գրանցելու դեպքում, իսկ տարեկան 18 000 դրոշմանիշային վճարելու է՝ մինչև 1.2 մլն տարեկան իրացման շրջանառության դեպքում: Կարծում եմ հիմա այս հարցի մասին լիարժեք պատասխան ստացաք:

Գայանե

Տիգրան ջան, եթե ես ԱՁ բացեմ իմ անունով՝ վարսավիրական ծառայություն, կարո՞ղ եմ այդ նույն վարսավիրանոցում ինձ գրանցեմ աշխատող, այսինքն՝ 100 000-ի դեպքում 1 500 դրամ բանակի գումար եմ վճարելու, նաև տարեկան 18 000 դրամ ԱՁ-ի համար։ Ստացվում է կրկնակի՞ եմ դրոշմանիշային վճարում ։

Tigran

Այո, եթե ԱՁ գրանցվեք՝ վարսավիրական ծառայություն, ախր տրամաբանական չի լինի նույն վարսավիրանոցում գրանցվեք աշխատող, ավելի լավ չի լինի միանգամից շրջհարկով աշխատեք ու ստաժի խնդիր չի լինի, հասկանալի է վճարումները ավելի են լինելու: Իսկ միկրոյի դեպքում էլ մեկ է դուք եք ձեր եկամուտների ու ծախսերի տերը: Այո, 100000-ի դեպքում 1 500 դրամ բանակի գումար, ամսական 5000 դրամ եկամտային, 3.5% սոցվճար՝ եք վճարելու, նաև տարեկան 18 000 դրամ ԱՁ-ի համար, ստացվելու է կրկնակի եք դրոշմանիշային վճարելու։ Նկատի առեք որ միկրոյի համակարգը այս տարի կամ մյուս տարվանից փոխվելու է: