Անի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Հարցս վերաբերում է աշխատանքային ստաժին:
1. Քանի՞ տարվա ստաժ են հաշվարկվում բակալավրն ու մագիստրատուրան, եթե ուսումն ավարտելուց 3 ամիս անց անցել եմ աշխատանքի: Դրա համար պե՞տք է բուհի կողմից լրացվեր գրքույկը:
2. Երեխայի խնամքի արձակուրդի շրջանը և՞ս ստաժ է համարվում և որքա՞ն է հաշվարկվում:
3. Ա/Ձ-ով եմ գործունեություն ծավալել նախքան երեխայի խնամքի արձակուրդի մեջ գտնվելը, այժմ Ա/Ձ-ն դադարեցված է: Ե՞րբ կարող եմ լուծարել:
1. Եթե աշխատանքային գրքույկի մասին է, ապա այն բուհի կողմից չի լրացվում:
2. Երեխայի խնամքի արձակուրդի շրջանը ևս ստաժ է համարվում, եթե փաստաթղթավորված է այն:
3. Ա/Ձ-ն կարող եք լուծարել, երբ Ձեզ հարմար է:
Աշխատանքային գրքույկի լրացման պահանջ այլևս օրենքով չկա: Ձեր նշած դեպքում ԲՈՒՀ-ի ուսումնառության տարիները և մյուս դեպքերը ևս համարվում են ստաժ թոշակի անցնելու ժամանակ: Աշխատանքի ընդունվելու դեպքում ԲՈՒՀ-ում ուսումնառության ժամանակահատվածը ստաժ չի համարվում:
1) Ուսումնական տարիները ստաժ չեն հաշվում։ 2) Մինչև 3 տարին կարող եք գտնվել արձակուրդում, և այդ ամբողջ ժամանակը ստաժ հաշվում են։ 3) Ա/Ձ-ն կարող եք լուծարել, երբ ցանկանում եք։
Աշխատանքային ստաժում հաշվառվում է ուսումնական հաստատություններում, բացառությամբ հանրակրթական ուսումնական հաստատությունների, առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածը՝ վեց տարուց ոչ ավելի («Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի մաս 2, կետ 6):
1. Բակալավրն ու մագիստրատուրան հաշվարկվում են որպես ստաժ այնքան տարով, որքան տարով Դուք սովորել եք: Այն հաստատելու համար պետք չէ լրացնել աշխատանքային գրքույկը, մանավանդ, որ այն գործածությունից դուրս է եկել:
2. Երեխայի խնամքի արձակուրդը ևս համարվում է ստաժ, մանավանդ, որ, համաձայն օրենսդրության, Ձեր՝ խնամքում եղած ժամանակահատվածում գործատուն յուրաքանչյուր ամիս վճարում է 3 000 դրամ: Ստաժը հաշվարկվում է այնքան ամիս, որքան Դուք եղել եք երեխայի խնամքի արձակուրդում՝ մինչև երեխայի 2 տարին լրանալը:
3. «ԱՁ-ն լուծարել» հասկացություն չկա, Դուք կարող եք պետական ռեգիստրով այն հանել հաշվառումից ցանկացած ժամանակ: