Հասմիկ․
Բարև Ձեզ: Եթե աշխատողի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է 2020 թվականի դեկտեմբերի 31-ին, կարելի՞ է արդյոք նոր պայմանագիր կնքելու փոխարեն կնքել համաձայնագիր և մի կետով երկարացնել այն, և արդյո՞ք դրա համար պետք է հրաման տրվի, որ պայմամագիրը երկարացվում է։
Ավելի լավ է նոր պայմանագիր կնքելու փոխարեն կնքել համաձայնագիր և երկարացնել այն, հրամանի կարիք չկա, եթե հրամաններ չեք կիրառում կադրային գործում:
Այո, կարող եք համաձայնագիր կնքել։
Բարև Ձեզ, Հասմիկ։ Կնքեք համաձայնագիր, նշեք ժամկետը, բայց եթե մտադիր եք այդ աշխատողի հետ երկարատև աշխատանքային հարաբերություններ պահպանել, ապա կարող եք նաև ավելացնել կետ հետևյալ խմբագրությամբ. «Եթե կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո պայմանագիրը չի լուծվում և աշխատանքային հարաբերությունները շարունակվում են, ապա պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով»: Աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածի համաձայն որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո եթե ձեր միջև շարունակվում են աշխատանքային հարաբերությունները, ապա պայմանագիրը համարվում է անժամկետ։