Սարիբեկ.
Ողջույն բոլորին։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին` ունենք հաստիք, որով նախատեսված աշխատանքը ամսվա մեջ քիչ է, երբեմն էլ չկա աշխատանք, բայց չենք ուզում կրճատել և չենք ուզում ծառ.մատուցման պայմ. կնքել: Եթե նշածս հաստիքով աշխատողի հետ կնքվող աշխատանքային պայմանագրում նշենք, որ աշխատողը վարձատրվում է, եթե ամսվա մեջ աշխատանք կատարի` կունենա՞նք որևէ խնդիր, թե՞ ոչ: Օրինակ` արձակուրդի տրամադրումը պետք է լինի ընդհանուր կարգով, թե՞ ոչ: Խնդրում եմ նշել ռիսկերը։ Կանխավ շնորհակալ եմ։
Դա նույն աշխատանքային օրենսգրքով նախատեսված աշխատանքային պայմանագիրն է, միայն վարձատրությունը իրականացվում է գործավարձային ձևով, իսկ արձակուրդը տրամադրվելու է ընդհանուր օրենսգրքով նախատեսված կարգով։
Դուք եք որոշում թե ինչ աշխատանք եք առաջարկում, ինչ ժամանակահատվածով, ինչ ծավալով և ինչ աշխատավարձի չափով, պարզապես աշխատանքային պայմանագիր եք կնքում, իսկ արձակուրդը տրամադրվելու է ընդհանուր օրենսգրքով նախատեսված կարգով։
Այսինքն` այս դեպքում կամ կիրառեք գործավարձային ձևը կամ ժամավճարային, դա ամրագրեք պայմանագրով և խնդիր չի լինի, սակայն պահպանելով օրենքով սահմանված վարձատրության նվազագույն չափերը:
Եթե գործավարձային տարբերակով աշխ.պայմանագիր ունեք խնդրում եմ կիսվեք կամ, եթե կա այն սխեման, որով հաշվարկվում է գործավարձային աշխատավարձը` դրանով կիսվեք։ Շնորհակալ եմ։
Գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել
1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)
406 դրամ.2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)
454 դրամ.
680 դրամ:3) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)
Հաշվի առեք որ այս Նվազագույն ամսական աշխատավարձի, գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար սահմանված ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, նպատակային սոցիալական վճարները, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և խրախուսման այլ վճարները: Այսինք սրանք զուտ վճարվող չափերն են,պահումներից հետո, իսկ պայմանագրի առումով օգտվեք կայքի փաստաթղթեր մասի աշխ.պայմանագրի ձևից ու վարձատրության մասում կատարեք համապատասխան փոփոխություններ ամրագրելով կամ ժամավարձ կամ գործավարձ վարձատրման ձևը:
Շնորհակալ եմ սպառիչ պատասխանի համար:
Մի հարց էլ կա. աշխատողին արձակուրդ տրամադրելու ընդհանուր կարգ ավսածի տակ(գործավարձայինի դեպքում) կարո՞ղ ենք հասկանալ, որ ամենամյա արձակուրդ ստանալու է օրենքով սահմանված ժամկետով և վարձատրվելու է դրա համար անկախ նրանից, թե տարվա ընթացքում ինչքան է աշխատել և ինչքան աշխատավարձ է ստացել։ Այսինքն` եթե մի ամիս աշխատի քիչ, մի ամիս աշխատի շատ միևնույնն է արձակուրդ ստանում է սովորականի պե՞ս:
Այո, տվյալ ամսվա աշխատանքի ծավալի հիման վրա վճարված աշխատավարձի տվյալների հիման վրա հաշվարկվելու է նրա միջին աշխատավարձը ու հասանելիք արձակուրդայինը, նման կերպ նաև բյուլետենները: Արձակուրդի տևողությունը որոշվում է նրանով, թե որպես ինչ աշխատող է ձևակերպված, կան լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող աշխատողների կատեգորիաներ:
Եթե գործավարձային տարբերակով աշխ.պայմանագիր ունեք խնդրում եմ կիսվեք կամ, եթե կա այն սխեման, որով հաշվարկվում է գործավարձային աշխատավարձը` դրանով կիսվեք։ Շնորհակալ եմ։
Այս կայքի “Փաստաթղթեր “ բաժնում կա աշխատանքային պայմանագրի ձև։