Աշխատանքային պայմանագիր կնքելիս

Գառնիկ.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ասացեք, թե աշխատանքային պայմանագիր կնքելիս այս տարվա դրությամբ պայմանագրի համարը զրոյացվու՞մ է (օրինակ` 1), թե՞ շարունակվում է հերթական համարով:
Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Monika

Ամեն տարի պայմանագրերի համարակալումը սկսվում է 1-ից:

Samvel

Ես Մոնիկայի հետ համամիտ չեմ, թեկուզև ինչ-որ հատուկ ցուցումներ չկան, բայց աշխատանքային պայմանագիրը դա ինդիվիդուալ փաստաթուղթ է, որի համարները չպետք է կրկնվեն:

Monika

Հարգելի Սամվել, համարակալումը չկրկնելու համար ես համարակալումը տանում եմ օրինակ` Պայմանագիր N 01/10 կամ 01/11 ըստ տարեթվերի: Իսկ ընդհանրապես հաշվապահական հաշվառումը ամեն մեկը վարում է ինդիվիդուալ` ելնելով իր ընտրած ներքին հաշվապահական քաղաքականությունից կամ հարմարավետությունից:

Gayan

Ողջույն, Սամվել, ասեմ քեզ, որ համարները ամեն տարի սկսվում են 1-ից , բայց տարեթվերը փոխվում են, այնպես որ կարող է լինել պայմանագիր թիվ 1 2009, ապա թիվ 1 2010թ. և այդպես շարունակ: Պայմանագիրը ևս իրավական ակտ է և պետք է համարակալել համար 1-ից ամեն տարի: