Աշխատանքային գրքույկում ժամանակաշրջանը պակաս է նշվել

Էմմա.

Խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Ես աշխատել եմ հագուստի խանութում մոտ 5 տարի (11.09.2007 – 31.05.2008թթ. և 01.09.2008 – 15.03.2011թթ.) և միայն 16 օր եմ արձակուրդ գնացել, որի համար էլ, ցավոք, չի վճարվել արձակուրդային վճար: Աշխատանքից իմ կամքով ազատվելուց հետո պարզվեց, որ իմ աշխատանքային գրքույկում նշված է, որ տվյալ խանութում աշխատել եմ ընդամենը 4 ամիս: Այս պահին, բնականաբար, չեմ աշխատում այդ խանութում, արդեն 1 տարուց ավել է: Խնդրեմ, ասեք, ի՞նչ կարող եմ անել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Հարգելիս, ինչու՞ եք մեկ տարի հետո այդ մասին հիշել: Առավելագույնը, ինչ կարող է անել Հարկային տեսչությունը, Ձեր բողոքի հիման վրա բացված հանձնարարագրով կարող է տնտեսվարող սուբյեկտին տուգանել մեկ չձևակերպված աշխատողի համար սահմանված տուգանքի չափով` 110 000 դրամ:

Շուշան

Իսկ դուք աշխատանքային պայմանագիր ունե՞ք: