Լուսինե.
Հարգելի գործընկերներ, արդյո՞ք աշխատանքային գրքույկում լրացվում է (էր) քաղաքացիաիրավական պայմանագրերով կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Լուսինե.
Հարգելի գործընկերներ, արդյո՞ք աշխատանքային գրքույկում լրացվում է (էր) քաղաքացիաիրավական պայմանագրերով կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Եթե ցանկանում եք, կարող եք լրացնել, բայց պարտադիր չէ: Աշխատանքային գրքույկ հիմա չի վարվում, այն պետք է հանձնվի տարածքային սոցապ:
Դա պետք է ամրագրել պայմանագրով: Դուք երևի ստաժի հաշվարկման համար եք հարցնում:
Աշխատանքային գրքույկում լրացվում էին միայն աշխատանքային պայմանագրով նախատեսված հիմնական տվյալները, քաղաքացիաիրավական պայմանագիրը դա աշխատանքային պայմանագիր չէ:
Բարև Ձեզ, Լուսինե: Քաղաքացիաիրավական պայմանագրով կատարված աշխատանքը չի գրանցվում աշխատանքային գրքույկում: Տարիքային աշխատանքային կենսաթոշակի նշանակման ժամանակ այն հաշվարկվում է որպես աշխատանքային ստաժ, սակայն գրքույկում չի լրացվում:
Աշխատանքային գրքույկում չի լրացվում քաղաքացիաիրավական պայմանագրով կատարված աշխատանքը, ասեմ ավելին՝ աշխատանքային գրքույկը գործածությունից դուրս է և այն իրավաբանական փաստաթուղթ չի համարվում, հետևաբար աշխատանքային գրքույկում ընդhանրապես ոչ մի բան չի գրառվում: