Լիանա.
Բարև Ձեզ։ Անունս Լիանա է, աշխատանքային գրքույկում անվանս մեջ սխալ է արվել և գրվել է 2 ն-ով /Լիաննա/։ Գործատուն աշխ. գրքույկը ներկայացրել է թվայնացման առանց ուղղում կատարելու։ Հնարավո՞ր է արդյոք թվայնացված աշխատանքային գրքույկում փոփոխություն անել։ Եթե այո, ապա ինչպե՞ս և ո՞ւմ պետք է դիմել։ Կանխավ շնորհակալություն։
Հարգելի Լիանա /հայերենում Լիաննա բառը գրվում է 2 ն-ով/. Եթե Դուք ունեք սոցիալական քարտ, ապա այս պարագայում լրացուցիչ խնդիրներ չեն առաջանա: Որպեսզի ավելի հստակ լինի, Դուք գործատուից վերցրեք տեղեկանք, որ հանդիսանում եք այդ ընկերության աշխատակից և բնօրինակը պահեք Ձեզ մոտ, իսկ պատճենը ներկայացրեք թվայնացման վայր:
Դիմեք գլխամասային սոցապ ծառայություն՝ Նալբանդյան փողոց, դիմումում ներկայացրեք խնդիրը, բնականաբար դիմումին կցելու եք անձնագիր, նրանք դա հաշվի կառնեն, քանի որ փաստաթղթերից Ձեր անունը ճիշտ ներկայացնողը Ձեր անձնագիրն է:
Անձնագրով ներկայացեք սոցապ-ի այն բաժանմունք, որտեղ հանձնել են Ձեր աշխ․ գրքույքը։ Այնտեղ դիմում կգրեք և համապատասխան ուղղումները կանեն։
Աշխատանքային գրքույկի թվայնացմամբ զբաղվում է սոցապը։ Դիմեք նրանց Ձեր հարցին լուծում կտան։