Աշխատանքային գրքույկը աշխատողին հարկավոր է

Margarita.

Եթե աշխատանքային գրքույկը աշխատողին հարկավոր է, տնօրենը իրավունք ունի՞ մերժելու` չտրամադրելու այն: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Աննա

Բարև Ձեզ, հարգելի Մարգարիտա:
Աշխատողների աշխատանքային գրքույկները մինչև աշխատանքից ազատվելը պահվում են գործատուի մոտ: Աշխատանքային պայմանագրի գործողության ընթացքում աշխատանքային գրքույկը չի կարող կազմակերպությունից դուրս տարվել: Իսկ եթե աշխատողին այդ ընթացքում անհրաժեշտ է լինում աշխատանքային գրքույկը ներկայացնել որևէ վայր, ապա աշխատողը կարող է վերցնել աշխատանքային գրքույկի պատճենը՝ ստորագրված տնօրենի կամ լիազորված այլ աշխատակցի կողմից և կնքված կազմակերպության կնիքով: