Արթուր.
Բարև ձեզ, ես մի հարց ունեմ` կապված աշխատավարձի վճարման հետ զինվորական վարժանքներին մեկնեկու ժամանակ: Եթե կազմակերպության աշխատակիցը զինապարտ է, և նրան ժամանակավորապես զորակոչում են ԶՈւ` մասնակցելու զինվորական վարժանքներին, ապա
1. այդ ընթացքում պահպանվու՞մ է նրա աշխատանքային տեղը,
2. համարվու՞մ է բացակայությունը հարգելի,
3. արդյո՞ք վճարվում է աշխատակիցը, եթե այո, ապա կազմակերպության հաշվի՞ն է վճարվում, թե՞ պետական բյուջեի, և ի՞նչ ընթացակարգով ու պայմաններով:
Շնորհակալություն:
Ըստ ՀՀ զինապարտության մասին օրենքի.
Հոդված 4. Զինապարտության կատարման ապահովումը
1. պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների եւ ուսումնական հաստատությունների պաշտոնատար անձինք պարտավոր են գ) զինապարտներին ազատել աշխատանքից կամ արձակել ուսումից` զինվորական ծառայության համար անհրաժեշտ ժամանակով: հոդված 30. 2. զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, զորակոչային տեղամասերին կցագրվելու եւ վարժական հավաքների կանչվելու ընթացքում մշտական աշխատանքի վայրում պահպանվում է քաղաքացիների աշխատատեղը (պաշտոնը) եւ միջին աշխատավարձը: