Լիանա.
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք, ճի՞շտ եմ մտածում, թե ոչ: Կազմակերպության աշխատակիցը աշխատում է 2010 թվականի մարտի 1-ից, պայմանագիրը ավարտվում է 2010 թվականի սեպտեմբերի 30-ին: Ես կարող եմ այդ աշխատողին սեպտեմբերի 16-30 տրամադրել արձակուրդ, վճարել արձակուրդային, իսկ պայմանագիրը չերկարացնել առանց վերջնահաշվարկի: Եվ արձակուրդային վճարի համար սոց. վճարները տրվում են արդյոք:
Կանխավ շնորհակալություն:
Հարգելի Լիանա,
Սոց.վճար չի հաշվարկվում միայն չօգտագործված արձակուրդի դիմաց տրվող փոխհատուցման գումարից, իսկ Ձեզ մոտ աշխատողին տալիս եք իրեն հասանելիք հերթական արձակուրդ, համապատասխանաբար հարկում եք օրենքով սահմանված կարգով:
Այո, կարող եք: Կազմակերպությունում 6 ամիսը լրացած կլինի և աշխատողը կարող է արձակուրդ գնալ:
Արձակուրդային վճարների համար սոց վճարներ տրվում են ճիշտ աշխատավարձի նման: Սոց վճարներ չեն հաշվարկվում վերջնահաշվարկ վճարելիս: