Աշխատաժամանակի փոփոխման հետ կապված

Բարև ձեզ: Եթե աշխատողը ընդունվել է ոչ լրիվ աշխատաժամանակով, հիմա պետք է աշխատանքը դարձնել լրիվ աշխատաժամանակով աշխատանք, արդյո՞ք պետք է կրկին ուղարկել գրանցման հայտ։ Եվ ՀԿ-ի դեպքում պայմանագրին կից արձանագրությու՞ն, թե՞ հրաման, և համաձայնագիր պե՞տք է կազմվի։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Goga

ՀԿ-ի դեպքում, եթե ընդունել եք աշխատանքային պայմանագրով, ապա պայմանագրին կից կազմեք փոխադարձ համաձայնագիր, ըստ որի կփոխվի պայմանագրի այն կետը, որտեղ նշված է տվյալ աշխատողի աշխատաժամանակը, իսկ գրանցման հայտում պետք է փոխեք և լրիվ աշխատաժամանսկ անպայման նշեք։

Meri

Իսկ կներեք` մինչև ամսի քանի՞սը կարող եմ գրանցման հայտը ուղարկել:

Anushik

Նոր աշխատողին աշխատանքի ընդունելու (աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելու) դեպքում գրանցման հայտը ներկայացվում է ՀՀ ՀՕ-ով սահմանված ժամկետում, իսկ վարձու աշխատողին աշխատանքից ազատելու, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու, այդ արձակուրդն ավարտվելու դեպքերում գործատուները գրանցման հայտը ներկայացնում են ոչ ուշ, քան հանգամանքն առաջանալու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը։
ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՎԵՐՈՆՇՅԱԼ ԴԵՊՔԵՐԻ՝ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԸ (ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ) ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԵՐԸ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՄԻՆՉև ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆ ԱՌԱՋԱՆԱԼՈՒ (ՀԱՇՎԵՏՈՒ) ԱՄՍՎԱ ՀԱՄԱՐ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՐԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ, ԻՍԿ ՀԱՇՎԵՏՈՒ ԱՄՍՎԱ ՀԱՄԱՐ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՄԻՆՉև ՀԱՇՎԵՏՈՒ ԱՄՍՎԱՆ ՀԱՋՈՐԴՈՂ ԱՄՍՎԱ 20-Ը:

karine

Քանի որ հայտը ՊԵԿ ներկայացված է ոչ լրիվ աշխատաժամանակի համար, ապա կարծում եմ, որ հայտը պետք է ներկայացնեք փոփոխված դրույքաչափով։ Աշխատանքային պայմանագրի փոփոխություններն էլ պետք է ծանուցագրով փոխեք։

Tigran

Պետք է ձևակերպել հրաման, քանի որ աշխատանքի էական պայման է փոխվում, իսկ ՊԵԿ-ի մասով եկամտային հարկի հաշվետվությունում ներկայացրեք աշխատաժամերի տարբերությունը:

Arpi

Բարի երեկո։ Հրաման պետք է տալ և հետո աշխատողի գրանցման հայտում փոխել աշխատաժամանակը։