Սոնա.
Հարգելի գործընկերներ, ողջույն։ Եթե ունենք հերթափոխային շաբաթական 40 ժամ գրանցված աշխատակից, ով նաև ուզում է ներքին համատեղությամբ այլ հաստիք նույնպես զբաղեցնել, ինչպե՞ս կարող ենք իրականացնել գրանցման գործընթացը, կամ այն հնարավո՞ր է, թե՞ ոչ, քանի որ, ըստ աշխատանքային օրենսգրքի նույն կամ տարբեր գործատուների մոտ համատեղությամբ կարող է օրական 12 ժամ աշխատել։ Կանխավ շնորհակալ եմ։
այո հնարավոր է,սակայն 12 ժամը չանցնելը պետք է ապահովել,
Շնորհակալություն, հարգելի Տիգրան։
Եվս մեկ հարց ումեմ֊ Իսկ այդ դեպքում 1с իրեն պետք է գրանցենք երկու բաժնո՞ւմ, այսինքն տաբելներում 2 հոգի ցույց տա, 1c ու՞նի նման հնարավորություն։
այո տաբելում 2 տեղով պետք է ներկայացնել, ես 1ս չեմ կիրառում,
Եթե առավելագույն աշխատաժամանակը չի գերազանցում կարող է։
Կարող է, 12 ժամ սահմանը ապահովելու դեպքում։