Մարինե.
Հարգելի հաշվապահներ, եթե աշխատողը երեխայի խնամքի արձակուրդից անմիջապես հետո ուզում է աշխատանքից ազատվել, նրա անունը հաշվառվու՞մ է աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում աշխատանքից ազատվելու պահին:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Մարինե.
Հարգելի հաշվապահներ, եթե աշխատողը երեխայի խնամքի արձակուրդից անմիջապես հետո ուզում է աշխատանքից ազատվել, նրա անունը հաշվառվու՞մ է աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում աշխատանքից ազատվելու պահին:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Դա կախված է թե ամսվա որ օրվանից է ազատվում։ Եթե ամսի 1-ով է անունը գրելու` կարիք չկա, եթե այլ ամսաթվով` գրեք։
Հարգելի Մարինե, այդ աշխատակիցը պետք է մնա աշխատաժամանակի հաշվարկման տեղեկագրում մինչև աշխատանքից ազատման ամիսը ներառյալ, ազատման ամսվան հաջորդող ամսվա տեղեկագրում արդեն չի ներառվի։
Նրա անունը հաշվառվում է մինչ աշխատանքից ազատվելու ամսվա վերաբերող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում:
Այսինքն` եթե սույն թվականի փետրվարի 9-ից ցանկանում է ազատվել, անունը պիտի նեարռվի փետրվար ամսվա տեղեկագրու՞մ միայն: Մինչև փետրվար անունը չենք գրում, քանի որ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում է գտնվում:
Այո, այդպես է ստացվում, քանի որ խնամքի արձակուրդում է անունը պիտի ներառվի փետրվար ամսվա տեղեկագրում:
Շնորհակալություն։
Եթե աշխատակիցը ունի ստանալու վերջնահաշվարկ, ապա իրեն պետք է ներառեք այդ ամսվա տեղեկագրի մեջ, քանի որ ինքը այդ ամսում դեռ համարվում է ձեր աշխատողը։
Շնորհակալություն։