Անտոկոս փոխառություն

Երվանդ.

ՍՊԸ-ի հիմնադիրը այդ ընկերությանը տրամադրել է անտոկոս փոխառություն: Եթե այդ փոխառությունը` կրեդիտորական պարտքը դուրս գրվի, ապա կառաջանա՞ շահութահարկով հարկվող եկամուտ, թե՞ ոչ: Խոսքը հիմնադրի կողմից պարտքի զիջման մասին է: Նշված ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Քանի որ ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով,կառաջանա շրջհարկ 5 տոկոս:
Անհրաժեշտ է դրա գրավոր ամրագրումը. կրեդիտորական պարտքի ներման կամ այլ ձևով պարտքը չպահանջելու վերաբերյալ պարտատիրոջ որոշման և (կամ) համաձայնության կամ երրորդ անձին պարտքի անհատույց փոխանցման դեպքում եկամուտ է համարվում ներված կամ չպահանջված կամ անհատույց փոխանցված կրեդիտորական պարտքի գումարը, եթե մինչ այդ այն չի դիտվել որպես անհուսալի:

Ալլա

Կրեդիտորական պարտքի դուրս գրումը չի հանդիսանում շրջհարկի հաշվարկման համար բազա։ Նայեք այս իրազեկումը https://www.petekamutner.am/shared/Information/Irazekum%2077.pdf

Tigran

ՀՕ 257 հոդվածի 1 ու 2 մասերը իրար հակասում են, Պեկ-ում ուշադիր չեն եղել այսպիսի դեպքերի հաշվով: Նշված իրազեկումը ունի իրավական խնդիր, որն այս պահին ի օգուտ հարկատուի է:

Տիգրան

ՉԻ հարկվում շրջհարկով, քանի որ 256 հոդվածով սահմանված հարկման բազա չի հանդիսանում
Հոդված 256.Շրջանառության հարկով հարկման օբյեկտը  
1. Շրջանառության հարկով հարկման օբյեկտ են համարվում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը, բացառությամբ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակների շրջանակներում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը: Սույն մասի կիրառության իմաստով` ծառայությունների մատուցում են համարվում նաև ոչ նյութական ակտիվների օտարման գործարքները, ինչպես նաև այն գործարքները, որոնց դիմաց ստացվում են վարձակալական կամ օգտագործման վճար, տոկոս և (կամ) ռոյալթի: