Հայկ․
Բարև բոլորին: Հարգելի մասնագետներ, ճի՞շտ է արդյոք, որ եթե կազմակերպությունն ունի բանկերից վերցրած վարկ, ապա չի կարող իր հիմնադրին անտոկոս փոխառություն տրամադրել: Եթե կարելի է՝ օրենքի հղում կանե՞ք:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Հայկ․
Բարև բոլորին: Հարգելի մասնագետներ, ճի՞շտ է արդյոք, որ եթե կազմակերպությունն ունի բանկերից վերցրած վարկ, ապա չի կարող իր հիմնադրին անտոկոս փոխառություն տրամադրել: Եթե կարելի է՝ օրենքի հղում կանե՞ք:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
փոխառությունը անտոկոս չի լինում,
Կներեք իսկ քանի՞ տոկոս ամենացածրը։
Կներեք, ՀՀ քաղ. օրենսգրքով սահմանված է՝ Փոխատուն իրավունք ունի փոխառության գումարից տոկոսներ ստանալ փոխառուից, եթե այլ բան նախատեսված չէ փոխառության պայմանագրով: Հիմա եթե պայմանագրում հստակ նախատեսված է անտոկոս փոխառություն տրամադրելը, ապա ինչու՞ եք ասում, որ անտոկոս փոխառություն չի լինում:
ՀՀ քաղ. օրենսգրքի 879 հոդվածը նայեք , տեսեք որ երբ կարելի է միայն անտոկոս
Ձեր նշած հոդվածի ո՞ր հատվածն է վկայում, որ փոխառությունն անտոկոս չի կարող լինել
Բարև Ձեզ։ Կարծում եմ, խոսքը գնում է ՀՕ հոդված 114․ Վարկերի և փոխառությունների գծով վճարվող տոկոսները – ի մասին․
3) բանկ և վարկային կազմակերպություն չհամարվող շահութահարկ վճարողների ստացած վարկերի և (կամ) փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսների գումարները, եթե անտոկոս փոխառություններ են տրամադրվել այլ հարկ վճարողների
Կազմակերպությունը կարող է անտոկոս (ավելի ճիշտ կլինի՝ 0 տոկոս սահմանել պայմանագրում) փոխառություն տրամադրել իր հիմնադրին, սակայն այդ դեպքում բանկից ստացված վարկի մասով տոկոսները շահութահարկի հաշվարկման ժամանակ նվազեցման ենթակա չեն։
Այո, հավանաբար այդ հոդվածի մասին է խոսքը
Կարող է անտոկոս տրամադրել։