Անչափահասը որպես ԱՁ

Աննա․

Բարև Ձեզ։ 17 տարեկան անչափահաս քաղաքացին ուզում է գրանցվել որպես Ա/Ձ, ՏՏ ոլորտի ծառայություն` օնլայն խաղերի ծրագրավորում իրականացնելու և խաղի մեջ գովազդների միջոցով եկամուտ ստանալու համար։ Հայր չունի, ունի մոր համաձայնությունը։ Ինչպե՞ս պետք է տեղի ունենա որպես Ա/Ձ գրանցվելու պրոցեսը` նույն կե՞րպ, բայց ծնողի համաձայնությամբ, թե՞ ինչ-որ կոնկրետ տարբերություն կա։ Եվ այլ հարց` եթե քաղաքացին հաջորդ տարի մեկնի ԱՄՆ սովորելու F-1 վիզայով և ֆիզիկապես չգտնվի Հայաստանում 4 տարով (բացառությամբ ամառների), ինչ որ խնդիրներ կառաջանա՞ն Ա/Ձ կարգավիճակի հետ։ Լսել եմ, որ այդ դեպքում ավելի ճիշտ է գրանցվել որպես ՍՊԸ, բայց վստահ չեմ։ Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Լուսինե

Պետ․ ռեգիստրում պատասխան կունենան։

Tigran

1 Ինչպե՞ս պետք է տեղի ունենա որպես Ա/Ձ գրանցվելու պրոցեսը` նույն կե՞րպ, բայց ծնողի համաձայնությամբ, Անհատ ձեռնարկատեր կարող են լինել Հայաստանի Հանրապետության գործունակ քաղաքացիները,  Տասնվեց տարին լրացած անչափահասը կարող է լրիվ գործունակ ճանաչվել, եթե նա աշխատում է աշխատանքային պայմանագրով կամ ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությամբ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ:

2 եթե քաղաքացին հաջորդ տարի մեկնի ԱՄՆ սովորելու F-1 վիզայով և ֆիզիկապես չգտնվի Հայաստանում 4 տարով (բացառությամբ ամառների), եթե այդ ընթացքում երբ ակտիվ գործնեություն չի ծավալելու,ապա կարող է ժամանակավոր դադարի հայտարարություններ ներկայացնել,

3 իսկ հարմար չի մայրը գրանցվի ԱՁ,