Արթուր․
Բարև Ձեզ։ Դիպլոմայինի աշխատանքիս թեման “Անուղղակի արտադրական ծախսումների վերլուծությունն”-է, որ խնդրեմ կնշե՞ք՝ արդյո՞ք 2003թ․ գրքից վերցված այս մեկնաբանությունները հիմա արդիական են տվյալ թեմայի համար։
Ելնելով կատարված ծախսումների նպատակից հաշվեգրվում են համապատասխան անուղղակի ծախսումներ հաշվառող հաշիվները։
Դտ 813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
Կտ 527 «Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով»
Կտ 112 «Հիմնական միջոցների մաշվածություն»
Կտ 211 «Նյութեր»
Կտ 252 «հաշվարկային հաշիվ»
Այնուհետև հաշվետու ժամանակաշրջանի վերջում 813 «Անուղղակի արտադրական ծախսումներ» հաշվի դեբետում կուտակված ծախսումները պետք է բաշխվեն ըստ կալկուլյացիայի կամ հաշվառման օբյեկտների և ներառվեն դրանց ինքնարժեքում։
ԿՏ 112 և 252 ԹՂԹԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃԻՇՏ ՉԵՆ, ՄՆԱՑԱԾՆԵՐԸ ՆՈՐՄԱԼ ԵՆ
հաշվային պլանը դա է, չի փոխվել