Անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը չկնքելու դեպքում

Գուգո․

Բարև Ձեզ։ եթե անշարժ գույքը տալիս ես վարձակալության և պայմանագիր չես կնքում, ապա վարչական տուգանքը որքա՞ն է կազում։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Քնարիկ Հոխանյան

Ինչու՞ միայն վարչական: Բա եկամտային հա՞րկը։ Վարչականը 25 000 դրամ է, կարծեմ, եկամտայինն էլ 10 տոկոս է։

Վահագն

Անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, և ապա դրանից ծագող իրավունքները, այսինքն՝ վարձակալության պայմանագիրը ենթակա է պետական գրանցման ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ում նոտարական վավերացման օրվանից սկսած 30 աշխատանքային օրվա ընթացքում: Եվ եթե նշված երկու պայմանները պահպանված չեն, ապա, առերևույթ, սովորական հասարակ ձևով թղթի վրա գրված և ստորագրված Ձեր անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը համարվում է առոչինչ, այսինքն՝ չկնքված, և գործարքով կողմերը պարտավոր են միմյանց հետ վերադարձնել իրենց ստացածը, այդ թվում՝ նման պայմանագրի կողմերը չեն կարող հղում անել իրենց միջև կնքված առոչինչ պայմանագրի ի հավաստում այս կամ այն պայմանին: Հետևաբար, նման դեպքերում երբևէ վարչական տուգանքի խնդիր չի բարձրացվում, այլ առաջանում են անշահավետ իրավական հետևանքներ, օրինակ՝ սահմանված կարգով և որոշակի հարկատեսակով աշխատելու դեպքում չես կարող վարձավճարը ծախսագրել և այլն:

Վահագն

Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես վարձակալության պայմանագիր չկնքելուն, բայց սեփական անշարժ գույքը վարձով տալուն և դրանից եկամուտ ստանալուն, ապա դա կդիտվի հարկերի թաքցնել:

Մարինե

Վահագն, եթե 2 կողմերն էլ իրավաբանական անձ են, արդյո՞ք այդ դեպքում էլ չեն կարող ծախսագրել վարձավճարը:

Մարինե

Վահագն, եթե 2 կողմերն էլ իրավաբանական անձինք են, կնքել են վարձակալության պայմանագիր՝ իրենց ստորագրություններով և կնիքով, վարձատուն վճարում է հարկը վարձակալության վճարից, արդյո՞ք այդ դեպքում էլ վարձակալը չի կարող ծախսագրել վարձավճարը (վարձակալը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում), այսինքն՝ ծախսը չի՞ համարվում հիմնավորված, եթե ոչ, որ խնդրեմ, հղում կգրե՞ք համապատասխան հոդվածի:

Ամիկում

Նոտարական վավերացումը պարտադիր պայման չէ: Ձեր կողմերի միջև պայմանագիրը կնքեք, միայն հաշվի առեք, որ վարձավճարը պետք է պակաս չլինի կադաստրային արժեքի 2,5 %-ից տարվա համար: Ծախսը հիմնավորող փաստաթուղթը հաշիվ վավերագիրն է: Եթե 55-րդ հոդվածի պահանջներին համապատասխան այն դուրս եք գրել, հանգիստ կարող եք ծախսագրել: Հաշիվն էլ պետք է դուրս գրվի ամեն ամիս: Եթե այս պահով կետանց ունեք, կարող եք պայմանագրով այլ ժամկետ ֆիքսել, այս դեպքում հիմք է ընդունվելու որպես ծառայության մատուցման պահ Ձեր պայմանագրում ֆիքսած պահը: Կարող եք զանգահարել 043003060:

Մարինե

Շատ շնորհակալ եմ, այդպես էլ արել ենք, ՀՕ 55-րդ հոդվածի պահանջներին համապատասխան ամեն ամիս դուրս ենք գրել։ Գիտեմ, որ եթե մի կողմը ֆիզիկական անձ է, նոտարական վավերացումը պարտադիր է, ինձ հետաքրքիր էր, երբ 2 կողմն էլ իրավաբանական անձինք են: