Անշարժ գույքը իրացվել է կադաաստրային արժեքից պակաս գնով

Արև․

Բարև Ձեզ։ Անշարժ գույքը իրացվել է կադաստրային արժեքից պակաս գնով: ԱԱՀ-ն հաշվարկվել է կադաստրային արժեքի 80 տոկոսից: Հարցս հետևյալն է՝ ԱԱՀ հաշվարկի մեջ որտե՞ղ պետք է գրվի իրացման գնով հաշվարկված ԱԱՀ-ի և կադաստրային արժեքից հաշվարկված ԱԱՀ-ի տարբերությունը, 10-րդ տողու՞մ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

7-րդ տողում,
Միասնական հաշվարկի 7-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է ԱԱՀ-ի 20% դրույքաչափով հարկվող գործարքների հարկման բազան՝ առանց ԱԱՀ-ի, իսկ [Բ] վանդակում՝ այդ հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը: Ընդ որում, միասնական հաշվարկի 7-րդ կետում լրացվում է ԱԱՀ-ով հարկվող գործարքների մասով դուրս գրված հարկային հաշիվներում (այդ թվում` վերադարձի հարկային հաշիվներում) արտացոլված ԱԱՀ-ով հարկման բազան և ԱԱՀ-ի գումարը, ինչպես նաև անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների մասով Հարկային օրենսգրքով սահմանված կարգով որոշվող ԱԱՀ-ով հարկման բազան և ԱԱՀ-ի գումարը: Ընդ որում, նույն գործարքի վերաբերյալ հարկային հաշվի հետ միաժամանակ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն տրամադրվելու դեպքում գործարքի հարկման բազան և ԱԱՀ-ի գումարը լրացվում են համապատասխանաբար միասնական հաշվարկի 7-րդ կետի [Ա] և [Բ] վանդակներում։