Անձը զբաղվում է նկարչությամբ և փորագրությամբ

Բարև ձեզ։ Ես զբաղվում եմ նկարչությամբ և փորագրությամբ՝ գերեզմանաքարերի վրա։ Նաև երբեմն քարերը ես գնում եմ և վերավաճառում։ Կխնդրեի մի փոքր մանրամասնեիք, արդյո՞ք ինձ անհրաժեշտ է գրանցվել հարկային դաշտում։ Եթե այո, ապա որտեղից պե՞տք է սկսեմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Քանի որ դա կրում է ոչ միանգամյա բնույթ, ապա դա Ձեր ձեռնարկատիրական գործունեությունն է, ուստի պետք է գրանցվեք հարկային դաշտում: Եթե միայն նկարչությամբ և փորագրությամբ զբաղվեիք կարող էիք գործել որպես ֆիզ. անձ միկրոյի դաշտում և ոչ մի հարկ չվճարեիք, եթե չունեք այլ աշխատող, բայց քանի որ նաև վերավաճառքով եք զբաղվում, ապա պետք է բացեք ԱՁ և գործեք շրջհարկի դաշտում:

Tigran

Կարծում եմ, որ որպես միկրոբիզնեսի այս տեսակ՝ Ստեղծագործական գործունեություն, որը նախատեսված է ցանկով, կարող եք գործել, որի համար պետք է հայտարարություն ներկայացնեք Ձեր տարածքային հարկային մարմին: Տվյալ գործունեության համար Ա/Ձ գրանցվել պետք չէ, քանի որ կատարում եք բնակչության պատվերները: Կարող եք նաև զանգել 099455932:

Nerses

Բացեք ԱՁ, պետ. ռեգիստրում, եթե միայն ծառայություն եք մատուցելու կարող եք գործել միկրոյի դաշտում, եթե առք ու վաճառք եք իրականացնելու՝ ապա շրջանառության հարկի դաշտում պետք է գործեք:

karine

Ցանկացած ձեռնարկատիրական գործունեություն սկսելու համար պետք է օրենքով գրանցվեք։ Գրանցեք Ա/Ձ, պետք է աշխատեք շրջհարկի դաշտում։ Հարցերի համար զանգեք 077102252: