Անձն աշխատում է օտարերկրյա կազմակերպության հետ

Արսեն.

Հարգելի հաշվապահներ,
սկսել եմ աշխատել ամերիկյան ՏՏ կազմակերպության հետ, նրանք աշխատավարձը ուղարկում են դոլարային հաշվիս հայկական բանկում: Կցանկանայի ճշտել՝
1. առանց ԱՁ բացելու կարո՞ղ եմ աշխատել:
2. ԱՁ բացելու դեպքում ի՞նչ հարկեր, ի՞նչ հերթականությամբ պետք է մուծեմ: Նշեմ, որ ուզում եմ հիփոթեքով տուն վերցնել և եկամտային հարկի վերադարձից օգտվել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1 Առանց ԱՁ բացելու կարո՞ղ եմ աշխատել: Այո, կարող եք որպես ֆիզ.անձ հարկ վճարող, պայմանագրի հիման վրա։
2 Հիփոթեքով տուն վերցնելու և եկամտային հարկի վերադարձից օգտվելու համար պետք է լինել վարձու աշխատող, ԱՁ-ները չեն օգտվում դրանից: ԱՁ գրանցվելու դեպքում լավ կլինի գործեք շրջհարկի դաշտում։

Ալլա

Դուք պետք է լինեք վարձու աշխատող, որ օգտվեք այդ հնարավորությունից։ Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց եկամտային հարկի գումարների վերադարձման  կարգը  սահմանում է Կառավարությունը /5 հոկտեմբերի 2017 թվականի N 1321-Ն որոշում/։