Անձնական փոխանցումներ

Վազգեն․

Ողջույն, հարգելի հաշվապահներ և օրենքի գիտակներ։ ՊԵԿ -ից չկարողացան կամ չցանկացան պատասխանել իմ հարցին՝ ուղղորդելով ՀՀ հարկային օրենսգրքի 147 հոդվածին։

Ես եկամուտներ եմ ստանում ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով։ Հարկերը վճարում եմ։ Տան ծախսերը հոգում է կինս, դրա համար ամսական (3 000 ԱՄՆ դոլար կամ 1 մլն ՀՀ դրամը չգերազանցող) գումարներ եմ փոխանցում իմ անձնական հաշվից կնոջս անձնական հաշվեհամարին։ Ես նաև օգնում եմ թոշակառու ծնողներիս՝ էլի ամսական գումար փոխանցելով իրենց հաշվեհամարին։

Հիմա հարց․ արդյո՞ք այդ փոխանցումները (ՀՀ դրամով ու ԱՄՆ դոլարով) կարող ե՞ն համարվել եկամուտ ու հետագայում խնդրո առարկա դառնալ։ Փոխանցումները կատարում եմ ՀՀ բանկերի միջև միայն ֆիզիկական հաշվեհամարից դեպի ֆիզիկական հաշվեհամար։ Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Nerses

Եթե Ձեր եկամուտները հայտարարագրում և հարկերը վճարում եք, ապա խնդիր չի կարող առաջանալ։

Tigran

այդ փոխանցումները (ՀՀ դրամով ու ԱՄՆ դոլարով) եկամուտ են ստացողի համար, հետագայում 2 տարի հետո դրանք բոլորի կողմից ենթակա են լինելու հայտարարագրման, իսկ կարգավիճակով եք գործում հիմա որ հարցը տենց կարևոր է,
սա ՊԵԿ պարզաբանումը նման հարցի հետ կապված 16.02.2024թ.

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով «արտագնա աշխատանքի մեկնած հայաստանցիներին հարկելու» թեմայով լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածվող հրապարակումները, անհրաժեշտ է համարում հայտնել, որ օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու վերաբերյալ կարգավորումները նոր չեն:

Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում հարկվողեկամուտ ստացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ՀՀ օրենսդրության համաձայն, պարտավոր են հաշվարկել և վճարել եկամտային հարկ սահմանված դրույքաչափերով: Ստացված եկամուտներից հաշվարկված եկամտային հարկի գումարները նվազեցվում են ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա պետություններում վճարված հարկի գումարի չափով, ինչը չպետք է գերազանցի Հայաստանում հաշվարկվող եկամտային հարկի գումարները: Իսկ, եթե Հայաստանում առաջանում է վճարման ենթակա եկամտային հարկ, ապա նրանք պարտավոր են ինքնուրույն հաշվարկել այն և մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը, բա­ցա­ռա­պես էլեկ­տրո­­նա­­յին եղա­նակով, հարկային մար­մին ներ­կա­յացնել եկամտային հարկի տարեկան հաշ­վար­կ:

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջև հարկային օրենսդրության պահպանման և այդ բնագավառում խախտումների դեմ պայքարի հարցերով համագործակցության ու փոխադարձ օգնության մասին» 1999 թվականի հունիսի 4-ի համաձայնագրի մասնակից պետությունների կառավարությունները Աստանա քաղաքում 2018 թվականի նոյեմբերի 2-ին կնքել են «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրությունը, որը Հայաստանի Հանրապետությունում վավերացվել է 2020թ. փետրվարի 12-ին: Նշված արձանագրության շրջանակում հարկային մարմինը ստացել է տեղեկատվություն` ԱՊՀ անդամ պետություններում ֆիզիկական անձանց ստացած եկամուտների մասով:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՊԵԿ-ը, օրենսդրությամբ սահմանված կարգով, ծանուցումներ է ուղարկել ՀՀ հարկային օրենսդրության համաձայն հարկեր հաշվարկելու և վճարելու պարտականություն ունեցող քաղաքացիներին՝ զերծ մնալով կոշտ վարչարարությունից: Միաժամանակ, Կոմիտեն պատրաստակամություն է հայտնում, մեղմ վարչարարության շրջանակում, թեմայի շուրջ քննարկումներ ծավալել հարկային օրենսդրության կարգավորումների մասով:

Վազգեն

Շնորհակալություն պատասխանի համար, սակայն իմ կարծիքով սա իմ հարցի պատասխանը չէ։ Սա արտագնա աշխատանքի մեջ գտնվող ֆիզիկական անձաց հարկերի տարբերության մասին է։ Դիցուկ Ռուսաստանում 20 տոկոս հարկ է, իսկ ՀՀ 22, ապա տարբերություն 2 տոկոսը պետք է վճարել։ Իմ հարցը նրանում է, որ ես ՀՀ ռեզիդենտ եմ, աշխատում եմ Հայաստանում, հարկերը վճարում եմ Հայաստանում ու ՀՀ հարկային օրենսրդությամբ սահմանած չափով։ Հիմա ես տակը մնացած «մաքուր» գումարը տալիս եմ իմ կնոջը ու իմ ծնողին, նրանց համար դա կարո՞ղ է երկամուտ համարվել։ Եթե այո, ապա ո՞ր օրենքի ո՞ր կետով, եթե ոչ, ապա ո՞ր օրենքի ո՞ր կետով։

Tigran

ՀՕ հ. 156-ի համաձայն 2025ից բոլորը ներկայացնելու են գույքի և եկամուտների հայտարարագրեր, բոլորի համար դրանք եկամուտներ են,

Վազգեն

156 հոդվածի համաձայն պետք է հաշվետվություն ներկայացնել, սակայն ո՞ր հոդվածի համաձայն է ֆիզիկական անձից ֆիզիկական անձին փոխանցած անհատույց գումարը համարվում եկամուտ մյուս անձի համար։ Ես 147 հոդվածի 13 ֊րդ կետում գտել եմ նվազեցվող եկամուտի այպիսի ձևակերպում Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ ժառանգության և (կամ) նվիրատվության կարգով ֆիզիկական անձանցից ստացվող գույքը և (կամ) դրամական միջոցները:
Արդյո՞ք սա չի նշանակում, որ մի անձից մյուսին փոխանցված գումարը եկամուտ չի համարվում։

Tigran

դա նոտարական կարգով ստացվողներին է վերաբերում,

Աննա

Դուք արդեն այդ եկամուտից հարկ պահել և վճարել եք: իսկ մնացած մասը, որ փոխանցել եք հարկման ենթակա չէ