Անձինք փոխկապակցված են ճանաչվել

Աբիգ․

Բարև ձեզ։ Նախկինում աշխատել եմ շրջանառության հարկով, զբաղվել եմ ներկրումներով։ 2019թ․ մեկ այլ ԱՁ-ի հետ ճանաչել են փոխկապակցված և 01.01.2019թ.֊ից իմ ԱՁ-ն համարել են ԱԱՀ վճարող ու առաջարկել են կատարել ուղղումներ հաշվետվություններում։ Հարց՝ շրջ. հարկով աշխատելիս բոլոր ամիսների վճարված ԱԱՀ֊ները իրավունք ունե՞մ ներառել ԱԱՀ պակասեցվող գումարների մեջ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Նայեք ՀՕ 73-րդ հոդվածը՝ մաս 1, մաս 2-ի 1-ին ենթակետ, մաս 3, մաս 4-ի 1-ին ենթակետ, մասեր 9, 13, 14։

Արսեն

Տիգրան ջան, ստացվում է՝ համաձայն ՀՕ 73-րդ հոդվածի՝ հաշվանցումներ չենք կարող անել, բա ու՞ր մնացին ներմուծման խոշոր ԱԱՀ վճարները, որոնք պարտաճանաչ վճարվել են պետ. բյուջե։

Տիգրան

Արսեն, հարգելիս, եթե զբաղվում ես ներմուծումներով, իմաստ ունի գործել ԱԱՀ ու շահութահարկի ռեժիմում, քանի որ ներմուծման ԱԱՀ-ից ոչ շրջ․ հարկի, ոչ միկրոյի սուբյեկտները ազատված չեն, և գտնվելով ԱԱՀ դաշտում՝ կարողանում ես մաքսային արժեքի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ն հաշվանցել ու դրա միջոցով նման ապրանքներ ներմուծողների համեմատ կարողանալ գնային առումով լինել մրցունակ։

Արսեն

Տիգրան ջան, շնորհակալ եմ պատասխանի համար, համար կփոխանցե՞ս մի բան իրար հետ խորհրդակցենք։

Տիգրան

Վերևի հարցի մեջ գրված է։

Տիգրան

Կոոպերատիվի հարցի մեջ եմ գրել համարս, երևի ճիշտ չեմ գրել տեղը: