Վիկտոր.
Հարգելի ընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.
1) Ցանկանում ենք զբաղվել ապրանքների ներկրմամբ ԵԱՏՄ-ից (ՌԴ), ԱՁ լինե՞լ, թե՞ բացել ՍՊԸ (և հերթականությունը դրանց բացման, պահանջվող փաստաթղթեր և այլն)։
2) Նշեք նաև մաքսային վճարների չափերը, ինչպե՞ս տեղեկացված լինել, թե տվյալ ապրանքի կամ ապրանքների համար որքան մաքսային վճարներ պետք է կատարել, և օրենքով սահմանված մեր պարտավորությունները։
Շնորհակալ եմ:
ԵՏՄ երկրներից ապրանքների ներկրման համար մաքսատուրք սահմանված չէ, իմաստը հենց դրանում է, որ անդամ երկրների միջև ոչ մի մաքսատուրք: ԱԱՀ պետք է վճարեք, մաքսավճար։ Պետք է ներկայացնեք վիճակագրական ձև, որի ծրագրի համար պետք է կոդ ստանաք ՊԵԿ ՏՏ վարչությունից:
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման դեպքում հարկ վճարողը պարտավոր է մինչև ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք փաստացի ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրը ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ իր հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնել միայն հետևյալ փաստաթղթերը՝
1) ներմուծողի լրացրած՝ ներմուծման հարկային հայտարարագիրը,
2) ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին ներմուծողի լրացրած հայտարարությունը՝ թղթային կրիչով (չորս օրինակից) և էլեկտրոնային տարբերակով կամ ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին ներմուծողի լրացրած հայտարարությունը՝ էլեկտրոնային տարբերակով՝ հարկ վճարողի էլեկտրոնային (թվային) ստորագրությամբ:
Կարող եք զանգել 099455932:
ԵՏՄ երկրներից ապրանքների ներկրման համար ո՛չ մաքսատուրք եք վճարում, ո՛չ էլ մաքսավճար, միայն ԱԱՀ՝ համաձայն Ձեր կողմից ներկայացված հայտարարագրի։ Հայտարարագրով ներկայացվում է սահմանը հատելու օրվա փոխարժեքով հաշվարկված ինվոյսի գինը և դրա համար հաշվարկված ԱԱՀ-ն։