Գևորգ․
Բարև ձեզ։ 18.06.2020թ.-ի դրությամբ գրանցվել եմ որպես անհատ ձեռնարկատեր և որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակ ստացել եմ 95.12.0 (կապի սարքավորանքի նորոգում) դասակարգիչը։ Սակայն միևնույն ժամանակ իմ գործունեությունը նաև ներառում է համակարգիչների վերանորոգում, որը արդեն ներկայացված է այլ դասակարգչով (95․11․0 համակարգիչների և ծայրամասային սարքվածքների նորոգում)։ Խնդրում եմ, ասեք՝ այս պարագայում ես ինչպե՞ս վարվեմ, որպեսզի միևնույն ժամանակ կարողանամ նաև զբաղվել մյուս գործունեությամբ (համակարգիչների նորոգում)։ Մեկ հարց ևս. որպեսզի հարկայինում գրանցվեմ որպես միկրոձեռնարկատեր, ինչպիսի՞ քայլեր պետք է ձեռնարկեմ, եթե արդեն հանդիսանում եմ որպես անհատ ձեռնարկատեր (միևնույն ժամանակ նշեմ նաև, որ հարկային մարմնում դեռ գրանցված չեմ)։ Շնորհակալություն։
Եթե արդեն գրանցել եք ԱՁ, ապա Դուք արդեն հարկայինում գրանցված եք համարվում, մնում է տաք միկրոյի հայտարարությունը և սկսեք աշխատել, եթե չեք ունենալու աշխատող, ապա ոչ մի հաշվետվություն և հարկ չունեք վճարելու, միայն տարեկան հաշվետվություն կհանձնեք 2021թ։
Դուք ավտոմատ հարկայինում գրանցվել եք, մինչև 08․07․2020 պետք է ներկայացնեք միկրոբիզնեսի հայտարարությունը էլեկտրոնային եղանակով, իսկ էլեկտրոնային ստորագրություն ունեք թե՞ այլ անձի միջոցով եք այն ներկայացնելու:
Հարգելի Տիգրան, շնորհակալ եմ արձագանքի համար։ Էլեկտրոնային ստորագրություն դեռ չեմ ակտիվացրել, այն իմ կողմից է ներկայացվելու։
Էլեկտրոնային ստորագրությունն ակտիվացնելն արժի 3 000 դրամ:
Հարգելի’ Ալլա, շնորհակալ եմ արձագանքի համար, իսկ 95.12.0 (կապի սարքավորանքի նորոգում) դասակարգչով հնարավո՞ր է զբաղվել նաև համակարչային տեխնիկայի վերանորոգմամբ, որը արդեն 95․11․0 (համակարգիչների և ծայրամասային սարքվածքների նորոգում) դասիչով է։
Այո, կարող եք:
Ձեր հարցի սպառիչ պատասխանը կգտնեք Հարկային օրենսգրքի ՄԻԿՐՈՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ բաժնի Միկրոձեռնարկատիրության սուբյեկտները հոդված 267.-ի կետ 5-ի, Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել` սահմանափակումների ցանկի պայմանները մանրամասն ուսումնասիրելով, ինչպես նաև ցանկալի է խորհրդակցել Ձեր հաշվառման վայրի հարկային տեսչության համապատասխան մասնագետների հետ: Գրանցումների և այլ տեխնիկական հարցերի պատասխանները տրված են կոլեգաների մեկնաբանությունների մեջ: