Անձը ցանկանում է կիսաֆաբրիկատներ պատրաստել

Ռուզաննա.

Բարև ձեզ։ Տանը պատրաստվող կիսաֆաբրիկատների (շերտավոր խմոր, կոտլետներ, պելմեններ) օրինական կազմակերպման համար ի՞նչ թույլտվություններ են հարկավոր: Ունեմ ժամանակավոր դադարեցված ԱՁ՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։ Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Հարկավոր է սննդի անվտանգության տեսչությունում հաշվառվել, այն իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ կայքում գրանցվելով: Նաև անհրաժեշտ կլինի, որ ունենաք ԵՏՄ սերտիֆիկատ: Տվյալ գործունեության տեսակով կարող է գործել որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Երբվանի՞ց եք ժամանակավոր դադարեցրել ԱՁ-ն, հարցը նրա համար է, որ որոշակի լինի՝ այս տարի կարող եք մտնել միկրոձեռնարկատիրության ռեժիմ, թե շրջ. հարկի:

Ռուզաննա

Բարև Ձեզ։ Շնորհակալություն պատասխանի համար։ Հունվարին է դադարեցվել ԱՁ-ն։ Մի հարց ևս. սննդի անվտանգության տեսչությունում գրանցելու համար տարածքի խնդիր կառաջանա՞, եթե տանն ենք պատրաստում։

Տիգրան

Այս տարի նորից կարող եք մտնել միկրոձեռնարկատիրության ռեժիմ, տարածքի խնդրի հետ կապված առաջարկում եմ նայել տնտեսավարողի ուղեցույցը այս հղումով: