Պետրոս.
Ի՞նչ է հարկավոր անել, եթե ֆիզիկական անձը ուզում է տանը թխվածք պատրաստել և հանձնել վաճառքի մթերային խանութում (ամսական 30-40 հազար դրամի սահմաններում):
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Պետրոս.
Ի՞նչ է հարկավոր անել, եթե ֆիզիկական անձը ուզում է տանը թխվածք պատրաստել և հանձնել վաճառքի մթերային խանութում (ամսական 30-40 հազար դրամի սահմաններում):
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Կարող եք Ա/Ձ բացել, մինչ այս տարվա վերջ համարվել ընտանեկան ձեռնարկատիրություն, 2020թ.-ից սկսած՝ միկրոձեռնարկատիրություն: Երկուսի դեպքում էլ համապատասխան էլեկտրոնային դիմումը ուղարկելու միջոցով ազատվում եք հարկերից:
Իր արտադրանքը մատակարարելու է խանութներին, արդյո՞ք կարող է միկրոձեռնարկատիրություն համարվել:
Այո, կարող է:
Պետք է գրանցվել անհատ ձեռնարկատեր և գրանցումից հետո 20 օրվա ընթացքում տալ շրջանառության հարկով աշխատելու դիմում, եռամսյակը մեկ վճարել ստացված գումարի 3.5 տոկոսը՝ որպես շրջանառության հարկ, և ներկայացնել հաշվետվություն, ամեն ամիս վճարել 5 000 դրամ եկամտային հարկ, եթե աշխատող կա, նրա աշխատավարձի 23 տոկոսը վճարել և տարեկան 12 000 դրոշմանիշային վճար: Սա սննդի արտադրություն է, և աշխատողը պետք է բուժզննում անցած լինի, ու պետք է արտադրվի համապատասխան պայմաններում:
Այս գործունեությունը 2020թ.-ից չի կարող միկրոձեռնարկատիրություն համարվել, քանի որ դրանց ցանկ կա հստակ, որի մեջ չի մտնում:
Ցավոք, Ձեզ կա 2 ամիս ժամանակ հարկերից ազատվելու, գրանցվեք որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, սակայն 2020թ. հունվարի 1-ից Դուք չեք կարող գրանցվել որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, քանի որ ապրանք եք մատակարարում իրավաբանական անձանց, ստիպված պետք է գրանցվեք շրջանառության հարկ վճարող, մուծեք ամսական 5 000 դրամ շահութահարկ և ընդհանուր շրջանառությունից 3.5 տոկոս շրջանառության հարկ:
Գրանցվեք որպես շրջանառության հարկ վճարող և ազատ իրականացրեք Ձեր գործունեությունը՝ մուծելով շրջանառության 3.5 տոկոս հարկ:
Հարգելի Տիգրան, ինչու՞ չի կարղ գրանցվել միկրոձեռնարկատիրություն, հոդված 10-ում նշվում է՝ առևտրական (առք ու վաճառք) գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները: