Բարև ձեզ: Ես ցանկանում եմ բանջարեղենի փոքր խանութ բացել, վարձակալությամբ։ Գիտեմ, որ պետք է ԱՁ ունենամ։ Խնդրում եմ, ասեք՝ էլ ի՞նչ թղթեր են պետք, և աշխատելու ընթացքում ի՞նչ հարկեր պետք է վճարեմ։ Ինձ հետ ունենալու եմ մեկ աշխատող։
Եթե Երևանում եք գործելու, ապա քանի որ առևտուր է, միկրոբիզնեսի համակարգում գործել չի թույլատրվում, պետք է ՀԴՄ ունենաք, պետք է աշխատեք շրջանառաության հարկի համակարգում: Ձեզ համար պետք է վճարեք ամսական 5 000 դրամ շահութահարկ, ամսական 5 000 դրամ սոց. վճար, եթե հասնում է ելնելով տարիքից, տարեկան 12 000 դրամ դրոշմանիշային վճար, շրջ. հարկ 5 տոկոս՝ ծախսերի 4 տոկոս նվազեցման հնարավորությամբ: Գրանցված աշխատողի համար աշխատավարձից պահումներ՝ 2.5 տոկոս սոց. վճար, 23 տոկոս եկամտային հարկ, 1 000 դրամ դրոշմանիշային վճար, նվազագույն հաշվարկային աշխատավարձը պետք է սահմանվի 92 618 դրամ: Տարածքի վարձակալությունը ամրագրեք պայմանագրով, որից 10 տոկոս եկամտային հարկ պետք է վճարեք վարձատուի համար:
Բարև Ձեզ, Իրինա։ Գրանցեք Ա/Ձ, ներկայացրեք 201. Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն: Պետք է գործեք շրջանառության հարկի դաշտում, որի համար ամեն եռամսյակ կհանձնեք շրջանառության հարկի հաշվետվություն, իսկ եթե ունեք գրանցված աշխատող նաև յուրաքանչյուր ամիս պետք է հանձնեք եկամտահարկի հաշվետվություն։ Ձեզ համար վճարելու եք ամսական 5 000 դրամ շահութահարկ, 5 000 դրամ սոց․ վճար, եթե համարվում եք վճարող, ելնելով տարիքից, և 12 000 դրամ միանվագ դրոշմանիշային վճար։ Վարձու աշխատողի համար ամսական աշխատավարձի 23 %-ը եկամտային հարկ, 2,5 % սոց․ վճար և 1 000 դրամ դրոշմանիշային հարկ։ Եռամսյակային վճարելու եք շրջ․ հարկ 5 %՝ 4 % ծախսերի նվազեցման հնարավորությամբ։ Ձեռք բերեք ՀԴՄ սարք։ Վարձակալած տարածքի համար վճարելու եք պայմանագրային գնի 10 %-ը։
Աննա
Հյուր
4 տարի առաջ
Եթե Երևան քաղաքից դուրս է լինելու գործունեությունը, ապա կարող եք աշխատել միկրոձեռնարկատիրության դաշտում և հարկ վճարեք միայն աշխատողի համար ամսական 5 000 դրամ, իսկ եթե կուտակային սոց. վճար վճարող է, ապա նաև կուտակային սոց. վճարը և ամսական դրոշմանիշային վճար:
Բարո երեկո։ Նախ պետք է պետ. ռեգիստրում գրանցվեք։ Այնուհետև հարկայինում գրանցվել լիազոր-օգտվող, սահմանված 20-օրյա ժամկետում ներկայացնել հայտ հարկատեսակի մասով։ Իսկ աշխատողի աշխատանքի անցնելու օրը մինչև ժամը 14։00 ներկայացնել գրանցման հայտ։