Կոլյա.
Մտադիր եմ ԱՁ բացել և զբաղվել առողջ ապրելակերպի դասին վերաբերող պարագաների արտադրությամբ, մասնավորապես՝ պնևմատիկ կորսետների արտադրությամբ: Ո՞րն է իմ քայլերի հերթականությունը: Շնորհակալություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Կոլյա.
Մտադիր եմ ԱՁ բացել և զբաղվել առողջ ապրելակերպի դասին վերաբերող պարագաների արտադրությամբ, մասնավորապես՝ պնևմատիկ կորսետների արտադրությամբ: Ո՞րն է իմ քայլերի հերթականությունը: Շնորհակալություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Պետ. ռեգիստրով գրանցվում եք որպես ԱՁ՝ ներկայացնելով անձնագիր և սոց. քարտ, հետո 20 օրվա ընթացքում տալիս եք միկրոձեռնարկատիրությամբ զբաղվելու հայտարարություն հարկային, մինչ այդ հաստատում եք էլեկտրոնային ստորագրությունը, գրանցվում եք որպես լիազոր և օգտատեր և սկսում եք Ձեր գործունեությունը: Եթե ընդունելու եք աշխատողներ, ապա տալիս եք իրենց հայտերը: Աշխատողների համար ամսական վճարելու եք 5 000 դրամ եկամտային հարկ, 2,5 տոկոս սոց. վճար և 1 000 դրամ դրոշմանիշային վճար։ Ամսական ներկայացնելու եք եկամտային հարկի հաշվարկ աշխատողների գծով։
Իհարկե սկսում եք պետ. ռեգիստրից: Հարկային գնալու կարիք չկա, բոլոր գրանցումները, հայտարարագրերի ներկայացումը կատարվում են օնլայն՝ լիազոր, օգտվող գրանցելը, 20-օրյա ժամկետում հարկային համակարգի ընտրության հայտարարություն տալը: Տարածքի հետ կապված հարցերը՝ անհատույց կամ վարձակալություն, եթե կանխիկ վաճառք եք ունենալու՝ ՀԴՄ ձեռք բերելը, աշխատողներին գրանցելը… Կարող եք զանգահարել 043 00 30 60: