Անձը հանդիսանում է 8-րդ միջոցառման շահառու, սակայն ծրագիրը մերժում է դիմումը

Լիանա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, օգնեք ինձ մի հարցում: Խոսքը կորոնավիրուսի չեզոքացման հետևանքով 8-րդ միջոցառման մասին է: Մինչև ապրիլի 30-ը ես ուղարկել էի դիմում և մերժվել: Սակայն ապրիլի 30-ին կառավարության որոշման համաձայն ավելացվեցին ևս 13 ոլորտներ, որից մեկին հաստատ համապատասխանում եմ ես: Սակայն այսօր կրկին դիմում ուղարկեցի և պատասխան եկավ՝ «Ձեզ արդեն ուղարկվել է մերժված դիմում»: Խնդրում եմ, պատասխանեք՝ ինչպե՞ս կարող եմ դիմել նոր ավելացած ոլորտների համար, որպեսզի չմերժվեմ, քանի որ համապատասխանում եմ, և որպեսզի նախկինում մերժված դիմումը չպահպանվի: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
17 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Նախ գրեք ձեր կազմակերպության հարկային կոդը, տեսեք արդյոք կազմակերպությունը ճիշտ է լրացրել դասակարգիչը, որպեսզի դասվի տվյալ ոլորտին։

Լիանա

Հարգելի Ալլա, նախ շնորհակալ եմ պատասխանի համար: Խնդրում եմ, մանրամասն կասե՞ք՝ որտեղ է անհրաժեշտ լրացնել դասակարգիչը: Դիմումի մուտքագրման ժամանակ դասակարգիչ լրացնելու դաշտ առկա չէ:

Tigran

Դասակարգիչը լրացնում եք հարկային հաշվետվության լրացման ժամանակ, օրինակ՝ շրջ. հարկի, ամենավերջին տողում, որտեղ նշում եք գործունեության տեսակը և կշիռը: Նկատի առեք, որ 2020թ.-ից կիրառվող դասակարգիչը խմբագրվել է, իսկ ՊԵԿ-ը իր մոտ առկա տվյալներով որևէ միջոցառման շահառու հանդիսանալու հանգամանքը գնահատում է առաջին հերթին հաշվետվություններով ներկայացված դասակարգչի տվյալների հիման վրա:

Tigran

Ապրիլի 30-ի կառավարության որոշման համաձայն 8-րդ միջոցառման շահառու տուժած ոլորտներ են համարվել նաև՝
10) հագուստի արտադրություն.
11) կոշիկի և այլ կաշվե արտադրատեսակների արտադրություն.
12) կահույքի արտադրություն.
13) թանկարժեք և ոչթանկարժեք մետաղներից և քարերից զարդերի պատրաստում.
14) ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում.
15) օդային տրանսպորտի գործունեություն.
16) կինոթատրոնների գործունեություն.
17) լուսանկարչության բնագավառում գործունեություն.
18) ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ.
19) կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում.
20) ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն.
21) լվացման, մաքրման և չոր մաքրման ծառայությունների մատուցում.
22) պոլիգրաֆիական գործունեություն (տպագրության ծառայություն):
Լավ կլիներ գրեիք՝ որ ոլորտում եք գործում՝ գործունեության տեսակը, քանի որ աջակցության միջոցառումները ըստ ոլորտների տարբեր են:

Մարիաննա

Բարև Ձեզ, Լիանա: Երբ ստացվում է մերժման գրությունը, նշվում է՝ «Անհատական վերլուծություն իրականացնելու համար խնդրում ենք հաղորդակցության դաշտում լրացնել գործատուի անվանումը և ՀՎՀՀ-ն՝ առկայության դեպքում»: Լրացրեք այդ դաշտը, և վերլուծությունից հետո Ձեզ պատասխան կգա, թե ինչու եք մերժվում, կամ իրենց մոտից կլուծվի խնդիրը, եթե հաստատ հանդիսանում եք շահառու: Այդպիսի դեպքեր եղել են, երբ անձը հանդիսացել է շահառու, սակայն մերժել է ծրագիրը:

Լիանա

Հարրգելի Տիգրան, ես հանդիսանում եմ վարձու աշխատող հագուստի արտադրությամբ զբաղվող ընկերությունում: Խնդիրը նրանում է, որ մինչ այս (հագուստի արտադրություն) ոլորտի ավելացումը (մինչ ապրիլի 30) ես լրացրել էի դիմում և մերժվել: Իսկ այժմ համապատասխանելով հագուստի արտադրություն ոլորտին՝ այսօր կրկին ուղարկեցի դիմում, և եկավ նույն պատասխանը (Ձեր տվյալներով առկա է մերժված դիմում): Ինչպե՞ս անեմ, որ երևա՝ նոր ավելացրած ոլորտի համար եմ դիմում, և նախկին մերժումը չստանամ:

Tigran

Լիանա, ավելի լավ է դիմեք սոցնախ և ներկայացնեք, որ սխալ կա: Իրենց հաղորդագրությունում ասվում է, որ ընդլայնվել է 8-րդ միջոցառման տուժած ոլորտների ցանկը: Միջոցառման աջակցությունից կարող են օգտվել նաև քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողները:Ուշադրություն․ Նախկինում սխալ լրացված տնտեսական գործունեության տեսակի դասակարգիչները հնարավոր է ուղղել մինչև մայիսի 5-ը։ Դիմումները մուտքագրել կարող եք մայիսի 4-ից։ Անպայման ձեր գործատուից ճշտեք ճիշտ են հարկայինին ներկայացրել ձեր գործատու սուբյեկտի տնտեսական գործունեության տեսակի դասակարգիչը՝ որը հագուստի արտադրության դեպքում սկսվում է 14-ով, կարող է լինել 14.1, 14.2, 14.3, և նշեք որ կազմակերպությունում եք աշխատում: Տվյալների բազաներում անճշտությունների խնդիր կա: Եթե գիտեք ասեք ձեր գործատու սուբյեկտի անվանումը նայեմ սոցնախի դիմումների կայքում, ՀՎՀՀ-ն ես կգտնեմ:

Ամիկում

Պիտի կապնվեք նախարարություն 011 300114 հեռախոսահամարով:

Լիանա

Տիգրան, խնդրում եմ մի հարցի էլ պատասխանեք. ոլորտը հագուստի արտադրություն է, այն գործում է որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Գործատուն ստացել է աջակցություն 10-րդ միջոցառմամբ (աջակցություն միկրոձեռնարկատիրությանը): Այս դեպքում վարձու աշխատողն էլ պետք է ստանա աջակցություն 8-րդ միջոցառմամբ, այնպես չէ՞:

Tigran

Տեսեք՝ 10-րդ միջոցառումից՝ աջակցություն միկրոբիզնեսին, չեն կարող օգտվել եթե 2020թ. առաջին եռամսյակի շրջանառությունը գերազանցել է 6մլն դրամը, 2020թ.հունվարի 1-ից ապրիլի 1-ը ունեցել են 2 և ավելի աշխատակից, հանդիսանում են 4-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ միջոցառումներից որևէ մեկի շահառու:Հետևաբար աշխատողը կարող է ստանալ աջակցություն 5-րդ միջոցառման շրջանակներում, որի շահառու հանդիսանում են այն տնտեսավարողները որոնք 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում անընդհատ ունեցել են 2-50 վարձու աշխատակից և նշված տնտեսավարողների կողմից հաշվարկված եկամուտների փաստացի ֆոնդը չի նվազել նշված ժամանակահատվածում: Մինչև 5 աշխատակից ունեցող տնտեսավարողների պարագայում տնտեսավարողին տրամադրվող աջակցության չափը որոշելու համար 2020 թվականի մարտ ամսվա համար հաշվարկված եկամուտների հանրագումարը բաժանվում է աշխատակիցների թվին։

Լիանա

Ամիկում, շնորհակալ եմ շատ:

Լիանա

Հարգելի Տիգրան, գործատուն արդեն ստացել է աջակցություն 10 րդ միջոցառմամբ։ Նա ունի ընդամենը մեկ աշխատող եվ դա ես եմ։ Ես էլ որպես վարձու աշխատող կարծում եմ պետք է ստանամ աջակցություն 8 րդ միջոցառմամբ, քանի որ համապատասխանում եմ տուժած ոլորտներից հագուստի արտադրություն ոլորտին։ Եթե սխալվում եմ խնդրում եմ ուղղեք ինձ։

Լիանա

Հնարավո՞ր է, որ ինձ 8-րդ միջոցառումով մերժում են այն պատճառով, քանի որ իմ գործատուն ստացել է աջակցություն 10-րդ միջոցառմամբ:

Tigran

Այո, տրամաբանորեն այդպես է, կարող եք օգտվել միայն աջակցություն 5-րդ միջոցառման շրջանակներում: Գործատուն երբ ապրիլին ներկայացրել է մարտ ամսվա եկամտային հարկի հաշվետվությունը, ստացել է ծանուցում այդ մասին, դրանից հետո ինքը պետք է ներկայացներ էլեկտրոնային եղանակով դիմում ՊԵԿ-ին, որի հիման վրա հաշվարկվում է աջակցության չափը ըստ գրված կարգով: Իր հետ խոսեք, տեսեք՝ ինչ եք անում, օգտվելու ժամկետների խնդիր էլ կա:

Լիանա

Չէ, Տիգրան, 5-րդ միջոցառման դեպքում պետք է տնտեսվարողն ունենա 2 կամ ավել աշխատող։ Իսկ ես միակ աշխատողն եմ, հետևաբար չեմ համապատասխանում։ Այս դեպքում կամ հանդիսանում եմ 8-րդ միջոցառման շահառու, կամ ոչ մի։ Շնորհակալ եմ ամեն դեպքում:

Աննա

Հարգելի Լիանա, այսօր նման տարբերակ նաև ինձ մոտ էր։ Ինձ պատասխանեցին նախարարությունից, որ եթե ՀՎՀՀ առկա է ստուգման ժամանակ, ապա դա դեռ մերժում չի նշանակում, պարզապես պետք է ՊԵԿ-ում ուսումնադիրություն կատարվի, օրեր անց կստանաք որոշում Ձեր նշած էլեկտրոնային հասցեին։

Լիանա

Հարգելի Աննա, նախ շնորհակալ եմ պատասխանի համար։ Ստուգման ժամանակ նման ՀՎՀՀ ով տվյալներ չի գտնվում։ Սակայն ես տուժած ոլորտներից հագուստի արտադրության վարձու աշխատող եմ բայց փաստորեն այդ ցանկում չեն ներառել։ Ինչ խորհուրդ կտաք ում դիմեմ որպեսի լուծում ստանա իմ խնդիրը։