Անձը առցանց խանութ է բացել

Արմեն․

Բարի երեկո: Օնլայն խանութ եմ բացել, կայք է, որով մարդիկ պատվիրելու են մինչև 100 հազար դրամի ապրանքներ, ապրանքները Չինաստանից են գալու փոստով: Ի՞նչ պետք է անեմ։ ԱՁ բացե՞մ, թե՞ ՍՊԸ, որովհետև կայքն է վճարումն ընդունելու, առձեռն չկա, միայն փոխանցումով:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

1. Բանկերը կամ վճարահաշվարկային կազմակերպությունները աշխատելիս նախընտրում են ՍՊԸ-ի կարգավիճակով կառույցների հետ աշխատել: 2. Լավ կանեք՝ արտահանման գծով օնլայն կայք բացեք, դա կարող է աշխատել, եթե լավ առաքող գործընկեր գտնեք:

Արա

ԱՁ և ՍՊԸ բացելու տարբերություն չկա, այստեղ կարևորը ճիշտ հարկատեսակ ընտրելն է, եթե վճարելու եք ներմուծման ժամանակ ավելացված արժեքի հարկ, ապա տվյալ պարագայում ավելի լավ կլինի՝ գրանցվեք ավելացված արժեքի հարկ վճարող, հակառակ պարագայում գրանցվեք շրջանառության հարկ վճարող: