Արթուր․
Բարև ձեզ, խումբ։ Խնդրում եմ կիսվել ձեր փորձով․ ԱՁ-ն աշխատում է ԱԱՀ-ի դաշտում։ ԱՁ-ի հիմնադիրը ցանկանում է իր անձնական մեքենան ԱՁ-ի օգտագործման հանձնել։ Խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս է պետք ճիշտ ձևակերպել մեքենան, որպեսզի հնարավոր լինի ծախսագրել վառելիքը։
ձեր գրածը ՍՊԸ դեպքում ճիշտ կլիներ, եթե մեքենան օգտագործվում է բիզնեսի համար, ապա վառելիքի ծախսն էլ իր ծախսն է,
Այսինքն ոչ մի թղթատարության կարիք չկա՞։
կա, վառելիքի գնման ու հատկացման թղթերը,
Դուք նախ պետք է կազմեք վարձակալության պայմանագիր, այնտեղ կնշեք մեքենայի ծառայության մասին -օգտագործվելիք վառելիքի և ավտոպահեստամասերի մասին, մեքենան կօգտագործեք , դուրս կգրեք և՛ վառելիքը և՛ ավտոպահեստամասերը :
Եթե վարձակալության պայմանագիր կնքվի պետք է սահմանվի նաև վարձավճար, թե՞ դուք նկատի ունեք անհատույց օգտագործման պայմանգիր։
Ինչպես ձեզ հարմար է ,բայց անպայման պայմանագրի հիման վրա,իհարկե երկկողմանի ստորագրված: