Ani.
Բարև Ձեզ: Աշխատողին տարեկան հասնում է 20 աշխատանքային օրով ամենամյա արձակուրդ, աշխատողը 10 աշխատանքային օրվա արձակուրդից օգտվել է և մյուս 10 օրվա արձակուրդից չի ցանկանում այս տարի օգտվել: Արձակուրդի տեղափոխումը արդյո՞ք հրամանով է կատարվելու և, եթե այո, ապա ինչպե՞ս, արդյո՞ք պահուստաֆոնդ է ձևավորվելու:
Արձակուրդի տեղափոխումը կատարվում է հրամանով, գրվում է, որ այս աշխատակիցների արձակուրդի մնացած օևրերը տեղափոխել 2021 թվական: Ի՞նչ պահուստաֆոնդ ձևավորելու մասին է, նկատի ունեք, որ դա կրեդիտորական պարտք է:
Ոչ, կարող եք տրամադրել մյուս տարվա արձակուրդի հետ միասին: Հրամանի կարիք չկա: