Անհատույց ապրանքների տրամադրում հաճախորդներին

Արթուր.

Խնդրում եմ պատասխանել` կազմակերպությունը ձեռք է բերել ապրանքներ և այդ ապրանքները ակցիայի շրջանակներում նվիրելու է իր հաճախորդներին, ովքեր գնումներ են կատարելու: Անհատույց տրված ապրանքների համար գրե՞լ հարկային հաշիվ` գրելով “անհատույց տրամադրված”: Խնդրում եմ գրեք, ով գիտի անհատույց տրամադրված ապրանքների մասին, ինչպե՞ս հաշվառել, եթե հնարավոր է` օրինակով:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Syuzi

Հարգելի Արթուր,
հարկային հաշիվ դուրս չեք գրում, քանի որ դա իրացում չէ, այլ անհատույց տրված ակտիվներ են: Ապրանքաշրջանառության փաստաթղթավարության տեսանկյունից պարզապես կազմում եք տեղափոխման բեռնագիր կամ պահեստի ելքի ապրանքագիր` նվերը ստացող անձի տվյալներով, որին կից լավ կլիներ պահել տվյալ ֆիզ. անձի անձնագրի պատճեն և որևիցե փաստաթուղթ, ասենք, հրաման հայտարարված ակցիայի վերաբերյալ:

Իսկ ինչ վերաբերվում է ԱԱՀ-ին, ապա տվյալ ապրանքի ձեռբքերման ԱԱՀ-ն արտացոլվում է համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի, երբ տեղի է ունեցել նվիրատվությունը, ԱԱՀ-ի հաշվարկում, որպես Կրեդիտի ավելացում՝ 13 տողում: