Անհատական հաշիվ բացելու հայտ

Ֆլորա.

Հարգելի հաշվապահներ,
ես փորձում եմ առաջին անգամ հայտ ներկայացնել: Խնդրում եմ ասել` անհատական հաշիվ բացելու հայտը, տիտղոսաթերթը ներկայացվում են մե՞կ օրինակից և պարտադի՞ր թղթապանակով:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Նանա

Ֆլորա, անպայման պետք է լինի հայտը, վրան տիտխոսաթերթ, դրվի արագակարի մեջ վրան էլ փակցվի թղթապանակի պիտակ, և ի հիշեցում` մնաց մի քանի ժամ, արագացրեք:

gayane

Տիտղոսաթերթը ներկայացվում է 1 օրինակից, իսկ թղթապանակը պարտադիր չէ:

Նարեկ

Ես առաջին անգամ ներկայացրել եմ անհատական հայտը` իր տիտղոսաթերթով և թղթապանակով: Այժմ նոր աշխատողների ընդունման կապակցությամբ պետք է ներկայացնեմ ևս 4 հայտ: Արդյո՞ք պետք է նորից թղթապանակով ներկայացնեմ, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:

Ֆլորա

Հարգելի Նարեկ, Ձեր հարցի պատասխանը Հտ-ից տեղեկացա, եթե հայտը կամ ցանկացած անհատական հաշվետվություն (ազատման և այլն) ներկայացնում եք մեկ օրինակից` առանց հաշվի առնելու` նոր է, թե ընթացիկ, ապա կարող եք առանց որևէ թղթապանակի և այլնի ներկայացնել, իսկ եթե մի քանիսն եք ներկայացնում, ապա այս դեպքում թղթապանակով ներկայացրեք` թղթապանակի պիտակի վրա նշելով էջերի քանակը: